«Պատմության կեղծարարությունն Ադրբեջանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ (GR) File renamed: File:Pokhos- Petros.jpgFile:Saint Peter and Paul Church, Yerevan.jpg File renaming criterion #2: To change from a meaningless or ambiguous name to a name that describes what the...
Տող 14.
'''4.''' Ադրբեջանական մամուլը ներկայացնում է ևս մեկ կեղծ փաստարկ, ըստ որի Սարդարի պալատը նույնպես Ռևան խանի օրոք է կառուցվել։ Իրանական ժամանակագրական մատյաններում նշվում է, իսկ պեղումներով՝ հաստատվում, որ Ռևան ղուլու խանից մեկ դար անց միայն՝ Ամիրգունա խանի ([[1604]]-[[1628]]) հիմնվել է սարդարի պալատը։ Այն իր տեսքը ստացել է Մեհմեդ խանի օրոք (1784-1804)՝ [[1780]]-[[90]]-ական թվականներին<ref name="a"/>։ Այսինքն՝ Սարդարի պալատը այնպիսին, ինչպիսին պատկերված է, կառուցվել է ռուսական զորքերի կողմից Երևանի ազատագրումից ընդամենը 30 տարի առաջ։ Նրա տեղում այժմ Երևանի գինու և կոնյակի գործարանն է։
 
[[Պատկեր:Pokhos-Saint PetrosPeter and Paul Church, Yerevan.jpg|մինի|[[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին]]]]
'''5.''' Ադրբեջանցիների համոզմամբ՝ ռուսական զորքերի և հայ կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց առաջ քաղաքն ունեցել է բացառապես ադրբեջանական բնակչություն, իսկ հայերը բնակվել են շրջակա գյուղերում ու արվարձաններում<ref name="j"/><ref name="g"/>։ Սակայն դեռևս [[15]]-րդ դարում, երբ Երևանը դարձել էր [[Երևանի կուսակալություն|թուրքմենական կուսակալության]] կենտրոն, ուներ 15,000 զուտ հայկական բնակչություն, կառուցապատված էր եկեղեցիներով ու վանքերով, որոնցից ամենահայտնին [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|սուրբ Պողոս-Պետրոս]] եկեղեցին էր (այժմ՝ քանդված, տարածքում՝ [[Մոսկվա կինոթատրոն]])։ Ամբողջ կուսակալության տարածքում, այդ թվում՝ Կարսի շրջանում, հաշվվում էր մոտ 500,000 մարդ, որոնցից հայեր էին 400,000-ը<ref>Massoume Price. Iran’s diverse peoples: a reference sourcebook</ref>։ [[1603]]-[[1604]] թվականներին [[Շահ Աբբաս Առաջին]]ի կողմից [[Պարսկաստան]] է բռնագաղթեցվում ավելի քան 300,000 հայ<ref name="b"/><ref>James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires</ref><ref name="c">Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. p. 168. ISBN 0-226-33228-4.</ref>։ Շարունակվող պատերազմների<ref name="b"/>, ինչպես նաև Կարսի շրջանի՝ Թուրքիային միանալուց հետո [[1639]] թվականին ([[Հայաստանի չորրորդ բաժանում]]), հայերի թիվը այդպես էլ չի աճում<ref name="b"/>, և տատանվում է 40-50 հազարի շրջանում<ref name="b"/>։ Մուսուլմանների՝ [[թուրքեր]]ի, [[քրդեր]]ի, [[կովկասյան թաթարներ]]ի ու [[պարսիկներ]]ի ընդհանուր քանակը չէր հասնում 100,000-ի<ref name="a"/><ref name="b"/><ref name="c"/>։ Միայն այդ ժամանակահատվածում է, որ Երևանի բերդում բնակվել են մուսուլմաններ։