«Միրհավ (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 28.
 
== Բնութագիր ==
Կյանքն իմաստավորող անանց գեղեցկության, ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ պատկեր է այս պատմվածքը։ Բակունցի ոճին շատ բնութագրական է վերհուշային պատումը, որը խոսքին հաղորդում է անմիջականություն, անկեղծություն, բնականություն, հուզականություն։ Վերհուշը, որն առկա է նաեւ [[«Խոնարհ աղջիկը»]] պատմվածքում, «Միրհավում» ևս շատ նպատակային կիրառություն ունի։ Ապրած կյանքի մի պահը, սիրո անկրկնելի մի բռնկումը իմաստավորել է Դիլանի ամբողջ կյանքը, հիմա, աշնան հաճելիորեն ջերմացնող արեւի տակ, ծեր Դիլանի վերհուշը կարծես արթմնի երազ լինի, որը հոգու գաղտնիքների խոստովանություն է կյանքին հրաժեշտ տալուց առաջ։Սա Բակունցի այն եզակի պատմվածքներից է, որի մեջ գ եղեցկությանգեղեցկության հայտնագործությունը կատարվում է մթնաձորյան աշխարհում, այդ գեղեցկությունը դրսից եկած մարդու նկատածը չէ։
 
== Սյուժեն ==
Տող 35.
 
=== Նկարագրություն ===
Ամբողջ պատմվածքը հյուսված է ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի զգացողության մի այնպիսի ոճով, որը կենդանացնում է ծերացած մարմինն ու հոգին, նաեւ` ավելի տառապագին դարձնում սիրո վերհուշը, կյանքի հզոր սերը, այն ամենը, ինչի համար արժե ապրել այս աշխարհում, քանի որ այդ վերապրմանն ուղեկցում է կյանքին հրաժեշտ տալու, կորուստի գիտակցությունը։ Թե՛ տրամադրությամբ, թե՛ պատկերներով, թե՛ պատումի բնույթով ամբողջ պատմվածքը թողնում է ոգեղենացված բանաստեղծության տպավորություն։ Աշնան ջինջ ու պայծառ օրվա նկարագրությունը, աշնան արևի տակ հանգստացող ու հեռու սարերին նայող Դիլանի կերպարը, նրա վերհուշը, հնձանը, Սոնան, մանկության տարիների նորոգվող կանչերը, արյունոտ թևերով միրհավը, անտառապահն ու նրա մտրակի շառաչը այնքան նրբորեն են միաձուլված, պատկերների անցումներն ու դեպքերի շղթան այնքան հեռու են վիպական արձակի հետեւողականհետևողական պատմողականությունից, որ Բակունցն անառարկելիորեն հասնում է արձակի բանաստեղծականության գեղարվեստական նոր որակի։
 
{{վիքիքաղվածք}}։