«Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ինստիտուտ''' կամ '''Զ. Իսմագիլովի անվան ԱՊԻ''', ({{lang-ba...»:
(Տարբերություն չկա)

16:31, 18 Մայիսի 2017-ի տարբերակ

Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ինստիտուտ կամ Զ. Իսմագիլովի անվան ԱՊԻ, (բաշկիրերեն՝ Заһир Исмәғилев исемендәге Өфө дәүләт сәнғәт институты, ռուս.՝ Уфимский государственный институт искусств им. Загира Исмагилова), Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում գտնվող միակ բազմաֆունկցիոնալ բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը մասնագետներ է պատրաստում Բաշկորտոստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հարևան շրջանների մշակույթի և արվեստի կրթական հաստատությունների և կազմակերպությունների համար։ 2003-2015 թվականներին ակադեմիայի կարգավիճակ։

Պատմություն

Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ակադեմիան հիմնադրվել է 1968 թվականին Ուֆայում գործող Մոսկվայի Գնեսինի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի ուսումնա-խորհրդատվական հաստատության բազայի հիման վրա (ներկայումս Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա)։ Ակադեմիայի շենքը գտնվում է քաղաքի հին հատվածում, և տեղակայված է Ազնվականների խորհրդարանի նախկին շենքում` Կիրովի թաղամասի Լենինի փողոց 14 հասցեում[1], որը կառուցվել է 1856 թվականին, դասական ոճով ըստ ճարտարապետ Ա. Ա. Գոպուսի նախագծի։

Սկզբում ինստիտուտում գործել են երկու ֆակուլտետներ` երաժշտական և թաթերական, նաև 5 բազմապրոֆիլ ամբիոններ.

  1. դաշնամուրի և նվագախմբային գործիքների (ջութակ, ալտ թավջութակ, կոնտրաբաս)
  2. երգչախմբային խմբավարության եւ ժողովրդական գործիքների
  3. պատմության, երաժշտության տեսության եւ կոմպոզիցիայի
  4. ռեժիսյորության և դերասանի վարպետության
  5. հումանիտար գիտությունների։

1969 թվականին բացվել է վոկալի բաժին, 1978 թվականին բացվել է փողային և հարվածային գործիքների բաժին։ 1973 թվականին ՌՍՖՍՀ Մշակույթի նախարարությունից գեղարվեստի բաժին բացելու թույտվություն է ստացվել։

Պրոֆեսորա-դասախոսական կազմը ստեղծվել է Ռուսաստանի Մոսկվայի և Լենինգրադի` մայրաքաղաքային ԲՈւՀ-երի դասախոսներից և շրջանավարտներից։ Դասավանդողների մեծ մասը Գնեսինի անվան Պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի մանկավարժներ էին։ Ներգրավվել են նաև Ուֆայի Արվեստի ուսումնարանի առաջատար մանկավարժներ։

2003 թվականին ինստիտուտին շնորհվել է ակադեմիայի կարգավիճակ` Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական կրթական հաստատություն։

2015 թվականի դեկտեմբերին Ուֆայի արվեստի պետական ինստիտուտը կրկին ստացել է իր պատմական անունը`Զագիր Իսմագիլովի անվան Ուֆայի արվեստների պետական ինստիտուտ[2]։

Պրոֆեսորա-դասախոսական կազմ

Զագիր Իսմագիլովի անվան Ուֆայի արվեստների պետական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը կազմված է բարձ մասնագիտական որակավորում ունեցող կադրերից, որոնք մշակույթի և արվեստի բնագավառի գիտական կոչումներ, աստիճաններ և պատվավոր կոչումներ ունեցող մասնագետներ են։ 128 դրույքային մասնագետներից 4 -ը ակադեմիկոսներ են, 8-ը գիտության դոկտորներ, 28 թեկնածուներ, 24 պրոֆեսորներ, 44 դոցենտներ, 7 միջազգային մրցանակների դափնեկիրներ, 44 միջազգային և համառուսաստանյան մրցույթների դափնեկիրներ։ 53 մարդ արժանացել է Ռուսաստանի Դաշնության և Բաշկորտոստանի հանրապետության պատվավոր կոչումների։

Ռեկտորներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ինստիտուտ» հոդվածին։