«Բելառուսի Հանրապետության ազգային բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
{{CEESpring2017/հոդված}}
(Տարբերություն չկա)

07:32, 18 Մայիսի 2017-ի տարբերակ

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ (բելառուս․՝ Нацыянальны банк Рэспублiкi Беларусь), Բելառուսի կենտրոնական բանկը՝ տեղակայված Մինսկում:

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ
Տեսակկենտրոնական բանկ և բանկի շենք
Երկիր Բելառուս
Հիմնադրված է1992
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Իր գործունեության մեջ բանկն անկախ է, հաշվետու է միայն Բելառուսի Հանրապետության նախագահին, որը հաստատվում է բանկի կանոնադրությունը, խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է բանկի նախագահին և խորհրդի անդամներին:

Պատմություն

1921 թվականի դեկտեմբերի 3-ին Բեռառուսի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Բելառուսի ԽՍՀ Ֆինանսների կոմիսարիատին կից ստեղծվել է ՌՍՖՍՌ պետական բանկի Բելառուսի գրասենյակը, որն իր գործունեությունն սկսել է 1922 թվականի հունվարի 3-ին: Մեկ տարի անց, ԽՍՀՄ պետբանկի հաստատումից անմիջապես հետո բանկն ընդգրկվել է Խորհրդային բանկային համակարգում: Բանկը վերակազմավորվել է 1959 և 1987 թվականներին:

Բելառուսում անկախ բանկային համակարգի և ազգային բանկի պատմությունն սկսվել է Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի անկախության ձեռքբերման հետ մեկտեղ: 1990 թվականի դեկտեմբերին Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ընդունվել է «Բեռառուսի ԽՍՀ ազգային բանկի» և «Բելառուսի ԽՍՀ-ում Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքները, որոնք ուժի մեջ են մտել 1991 թվականի հունվարի 1-ին: Բելառուսի տարածքում բոլոր բանկային հաստատությունները հայտարարվեցին պետության սեփականություն և ԽՍՀՄ պետական բանկի բելառուսական հանրապետական բանկի հենքի վրա ստեղծվեց Ազգային բանկը: 1991 թվականի ապրիլի 1-ին ավարտվեց Ազգային բանկի ձևավորումը[1][2]:

Ծանոթագրություններ