«Քվենտին Տարանտինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
Լոուրենս Բենդերի և Տարանտինոյի համատեղ ստեղծված «A Band Apart» ընկերությունը (անունը Ժան Լյուկ Գոդարի «Դրսեցիները» ֆր. Bande à part, ([[1964]]) ֆիլմի պատվին) որը զբաղվում էր հիմնականում սաունդ-թրեկերով, նկարահանում էր նաև ֆիլմեր։ Ընկերությունը իր վրա վերցրեց «Քրեական ընթերցվածք»-ի նկարահանումները, որը 1994 թվականին մեծ ճանաչում բերեց Տարանտինոյին։
«Քրեական ընթերցվածքը» ոչ միայն ստացավ շատ մրցանակներ և սիրվեց հանդիսատեսի կողմից, այլ նաև նշանավորվեց Տարանտինոյի ձեռագրի հստակ մատուցմամբ։ Վառ արտահայտում գտան տիպիկ տարանտինոյական հնարքները՝ տեսարանների ցուցադրումը առանց քրոնիկական հաջորդականության, ֆիլմի բաժանումը գլուխների, երկար դիալոգները. հերոսները խոսում էին երկար և չափազանց տարբեր թեմաներից միաժամանակ, ինչպես օրինակ՝ [[Մադոննա]]յի «Like a Virgin» երգից անցում էին կատարում ֆրանսիական համբուրգերներին։ Թվարկած հնարքներից էր նաև Տարանտինոյի սիրելի, բայց ոչ այնքան հայտնի ֆիլմերի ցիտումները<ref>{{cite web|author=Սերգեյ Պոլոտովսկի.|date=ապրիլի 1, 2005|url=http://www.sovetnik.ru/konkurs/places/arthouse/?id=4&type=view|title=«Քրեական ընթերցվածք»|publisher=Sovetnik.ru|accessdate=2010 թ․ հունվարի 29}}</ref><ref name="ExlerChtivo">{{cite web|author=[[Ալեքս Էքսլեր]]|date=հունիսի 7, 2004|url=http://exler.ru/films/07-06-2004.htm|title=«Քրեական ընթերցված» (Pulp Fiction)|lang=ru|publisher=Exler.ru|accessdate=2010 թ․ հունվարի 29|archiveurl=http://www.webcitation.org/619GpFlyq|archivedate=2011-08-23}}</ref>:
{{քաղվածք| Իմ լիրիկական հերոսին բնութագրելը շատ հեշտ է, նա հայտվումհայտնվում է, բոլորի հետույքին աքացի է տալիս և հեռանում է: |}}
Ֆիլմը շրջադարձային եղավ նաև դերասանների համար, [[Ումա Թուրման]]ը, ում Տարանտինոն համեմատում էր Մարլեն Դիթրիխի հետ, և անվանում
«իմ [[Քլինթ Իսթվուդ]]ը»<ref>{{cite web|author=Rocio Ayuso.|date=ապրիլի 30, 2004|url=http://lenta.ru/lib/14199806/|title=«Thurman is my Clint Eastwood», says Tarantino|lang=ru|publisher=Лента.ру|accessdate=2010 թ․ նոյեմբերի 7–ին|archiveurl=http://www.webcitation.org/619GqlplW|archivedate=2011-08-23}}</ref>, [[Սեմյուել Ջեքսոն]]ը համալրեցին հոլիվուդյան առաջատար աստղերի ցուցակը։ Իսկ ահա [[Ջոն Տրավոլտա]]ն վերադարձավ այդ ցուցակ իր համար անհաջող 80-ականներից հետո։ Երեքն էլ առաջադրվեցին Օսկարի։ Իսկ ահա [[Բրյուս Ուիլիս]]ը, ով հայտնի էր դեռ այդ ժամանակ, և ռիսկի էր գնացել խաղալով քիչ հոնորարով, այն էլ անհայտ ռեժիսորի ֆիլմում, ոչ միայն համալրեց գրպանը ֆիլմից ստացված շահույթի տոկոսներով, այլ նաև վերջապես կորցրեց, ոչ այնքան արժեքավոր, մարտաֆիլմերի հերոսի ստատուսը։ Բացի թվարկվածներից ֆիլմում խաղացել են տաղանդավոր դերասաններ Հարվի Քեյթելը, [[Թիմ Ռոթ]]ը, [[Սթիվ Բուշեմի]]ն, նախկինում հանդես եկած «Կատաղած շներ»-ում։