«Դորիան Գրեյի դիմանկարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
{{քաղվածք|Ես նախանձում եմ ամեն ինչի, որի գեղեցկությունն անմահ է: Նախանձում եմ նույնիսկ իմ այս դիմանկարին: Ինչո՞ւ նա պետք է պահպանի այն, ինչ ինձ վիճակված է կորցնելու: Յուրաքանչյուր անցնող ակնթարթ խլում է ինձանից ինչ-որ բան և տալիս նրան: Օ~, եթե լիներ ճիշտ հակառակը, եթե փոխվեր նկարը, իսկ ես մնայի ճիշտ նույնը՝ ինչպես հիմա: Ինչո՞ւ նկարեցիք, կգա մի օր երբ այդ նկարը կծաղրի ինձ կծաղրի դաժանորեն:|Դորիան}}
 
Այո և եկավ այդ օրը, այն օրը, երբ սկսվեցին Դորիանի տառապանքները. ամեն կատարած հանցանք, ամեն արատավոր արարք, որ կատարում էր Դորիանը, արտացոլվում էր այդ նկարում՝ նրա կյանքը վերածելով դժոխքի։ Ամեն անգամ նա տուն էր վերադառնում վախով ու սարսափով, որ նկարն էլի մի բան կպատմի իր մասին, էլի մի բիծ նրա կենսագրությունում։ Իսկ առաջին բիծը հայտվեցհայտնվեց այն օրը, երբ Դորիանին խենթի պես սիրող մի դերասանուհի, չդիմանալով նրա մերժմանն ու արհամարհանքին, ինքնասպան եղավ։ Դորիանը որոշեց թաքցնել նկարը և նկարի սպիավոր հետքերը հասարակությունից, իր մտերիմներից, բայց իրենից թաքցնել չէր կարող, այն ամեն վայրկյան հիշեցնելու էր նրան իր կատարած հանցանքները, և խենթացած նա մեղադրում էր Բեզիլին՝
 
{{քաղվածք| Տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր էի, դուք հանդիպեցիք ինձ, շոյեցիք ինձ և սովորեցրիք հպարտանալ իմ գեղեցկությամբ: Մի օր էլ ծանոթացրիք ձեր ընկերոջ հետ, և նա բացատրեց երիտասարդության հրաշքը: Դուք ավարտեցիք իմ դիմանկարը, որ բացհայտեց գեղեցկության հրաշքը: Մի խելահեղ ակնթարթ, մինչև հիմա էլ դեռ չգիտեմ՝ զղջամ թե ոչ, ես ցանկություն հայտնեցի… կամ թերևս աղոթք էր դա… Այո դա այն օրն էր երբ Դորիանը խնդրեց Աստծուն պահպանել իր երիտասարդությունը, փոխարենը խլելով դիմանկարի գեղեցկությունը:|Դորիան}}