«Վասիլի Սոլովյով-Սեդոյ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
'''Վասիլի Պավլովիչ Սոլովտով-Սեդոյ''' իսկական ազգանունը՝ Սոլովյով) ([[ապրիլի 12]](25), [[1907]] թվականին, [[Պետերբուրգ]] – [[դեկտեմբերի 2]], [[1979]] թվականին, [[Սանկտ Պետերբուրգ]]), Խորհրդային [[կոմպոզիտոր]] և [[հասարակական գործիչ]]։ [[ԽՍՀՄ]] ժողովրդական արտիստ]] ([[1967]] թվականին)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս ([[1975]] թվականին)։
 
[[1936]] թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Պ․ Ռյազանովի կոմպոզիցիայի դասարան)։ Սոլովտով-Սեդոյ սովետական երգի ականավոր վարպետներից է։ Նրա երգերն առանձնանում են ջերմ քնարականությամբ, որոնք գովերգում են սովետական մարդու հայրենասիրությունը, ռազմիկների մարտական բարեկամությունը, խաղաղության համար պայքարում ժողովուրդների համերաշխությունը։ Լայն ժողովրդականություն են վայելում Սոլովտով-Սսեդոյի «Մերձմոսկովյան երեկոներ», «Սոխակներ», «Նախիմովականների քայլերգը», «Եթե ողջ աշխարհի տղաները» և այլ երգեր։ Սոլովտով-Սսեդոյի բալետների («Տարաս Բուլբա», [[1940]] թվականին), օպերետների («Հավատարիմ բարեկամ», [[1945]] թվականին, «Ամենանվիրականը», [[1952]] թվականին, «Օլիմպիական աստղեր», [[1962]] թվականին), վոկալ շարքերի, դրամատիկ ներկայացումների և կինոնկարների երաժշտության հեղինակ է։ [[1948]]-[[1964]] թվականին՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության Լենինգրադի բաժանմունքի նախագահ, [[1957]]-[[1974]] թվականին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ [[1960]] թվականից՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության քարտուղար։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ ([[1959]] թվականին), ՄՍՀՄ պետական մրցանակ ([[1943]] թվականին, [[1947]] թվականին)։ Պարգևատրվել է [[Լենին]]ի 3 և Կարմիր աստղի շքանշաններով։
Անանուն մասնակից