«Էդուարդ Սմիլգիս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (հ․ 10, էջ 458 oգտվելով ԱՎԲ)
{{Անձ}}
'''Էդուարդ Յանովիչ Սմիլգիս''' ([[1886]]—[[1966]]), լատվիացի սովետական ռեժիսոր, դերասան, [[ԽՍՀՄ]] ժողովրդական արտիստ]] ([[1948]])։
 
[[1911]] թվականից [[Ռիգա]]յի Նոր, [[1915]] —[[1919]] թվականներին Պետրոգրադյան լատվիական թատրոնների դերասան։ [[1920]] թվականին Ռայնիսի անվան Գեղարվեստական թատրոնի (Ռիգա) ստեղծման նախաձեռնողներից (մինչև [[1964]] թվականը՝ գեղարվեստական ղեկավար)։ Սմիլգիսի ռեժիսորական արվեստը որոշիչ է եղել Գեղարվեստական թատրոնի ոճի և ստեղծագործական մեթոդի համար։ Նրա բեմադրությունների մեծ մասին հատուկ են մոնումենտալությունը, հերոսառոմանտիկական ուղղվածությունը, վառ թատերայնությունը։ Լավագույններից են՝ [[Ռայնիս]]ի «[[կրակ և գիշեր]]» ([[1947]], ԽԱՀՄ պետական մրցանակ, 1947), [[Գյոթե]]ի «[[Ֆաուստ]]» ([[1940]]), [[Գորկի Մաքսիմ|Գորկու]] «[[Եգոր Բուլչովը և ուրիշները]]» ([[1946]]), [[Շիլլեր]]ի «[[Մարի Ստյուարտ]]» ([[1956]]), [[Շեքսպիր]]ի «[[Համլետ]]» ([[1959]]), [[Վիշնևսկի|Վիշնևսկու]] «[[Լավատեսական ողբերգություն]]» ([[1964]])։ Դերերից են՝ Պեր Գյունտ ([[Իբսեն]]ի «Պեր Գյունտ»), Համլետ, Կեսար, Պետրուչչո (Շեքսպիրի «Համլետ», «[[Հուլիոս Կեսար]]», «[[Անսանձ կնոջ սանձահարումը]]»), Տոտս (Ռայնիսի «[[Նվագել եմ ես, պարել]]»)։ Պարգևատրվել է [[Լենին]]ի և 3 այլ շքանշաններով։
Անանուն մասնակից