«Նյարդաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
[[ՀԽՍՀ]]–ում նյարդաբանությունը սկսել է զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո։ Առաջին նյարդաբանական կաբինետն ստեղծվել է [[Երևան]]ի քաղաքային [[պոլիկլինիկա]]յում, 1921 թ.-ին։ Այնուհետև՝ [[1926]] թ.-ին, Երևանի [[համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում կազմակերպվել է նյարդախտաբանության և հոգեբուժության [[ամբիոն]]ը, [[պրոֆեսոր]] [[Ա. Արզումանյան]]ի գլխավորությամբ։ ՀԽՍՀ–ում նյարդաբանության հարցերով զբաղվել են Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային [[հիվանդություն]]ների ամբիոնում և Երևանի [[բժիշկ]]ների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության և [[նյարդավիրաբուժ]]ության ամբիոններում։ Նյարդաբանական բաժանմունքներ կային [[Լենինական]]ում, [[Կիրովական]]ում, [[Գորիս]]ում, [[Էջմիածին|Էջմիածնում]] և այլն։ [[Հայ]] [[նյարդաբան]]ներն ուսումնասիրել են նյարդային համակարգի [[ախտահարում]]ները [[նյարդաինֆեկցիա]]ների, մասնավորապես [[մալարիա]]յի, վնասվածքների ժամանակ։ Հետազոտվել են գլխուղեղի անոթային հիվանդությունները, դրանց պատճառագիտությունը, ախտածնությունը և կլինիկան, գլխուղեղի խորանիստ [[գոյացություն]]ների ախտահարման պատճառները և դրանց նշանակությունը նյարդային մի շարք հիվանդությունների զարգացման գործում։ Զգալի աշխատանքներ են կատարվել սոմատանյարդաբանության բնագավառում. հատկապես ուսումնասիրվել են պարբերական հիվանդության նյարդաբանական և նյարդաակնաբանական հարադրությունները, որով հնարավոր է դարձել բացահայտել գլխուղեղի [[հիպոթալամո–մեգէնցեֆալ]] գոյացությունների դերը նշված հիվանդության զարգացման ընթացքում։
<ref>Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982</ref>
 
== Նյարդաբանության ախտորոշիչ մեթոդները ==
Նյարդաբանական հիվանդությունների ուսումնասիրման և ախտորոշման համար գոյություն ունի ախտորոշիչ մեթոդների մի ամբողջ համալիր, որոնց մի մասը մատչելի են և կարելի է իրականացնել ամենուրեք, իսկ մյուսները հնարավոր է իրականացնել միայն հատուկ մասնագիտացված կենտրոններում։ Ստորև մենք ներկայացնում ենք հիմնական ռադիոլոգիական, նեյրոֆիզոլոգիական և այլ հետազոտման մեթոդներ։
==== Ռադոիոլոգիական հետազոտություն ====
 
== Ծանոթագրություններ ==