«Արաբա-իսրայելական պատերազմ (1973)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 151.
== ՄԱԿ-ի 338-րդ բանաձև ==
 
Բուռն քննարկումներ սկսվեցին [[ՄԱԿ]]-ում։ Չնայած որ [[Եգիպտոս]]ը խզել էր ավանդական կապերը [[ԽՍՀՄ]]-ի հետ, այդուհանդերձ վերջինս ՄԱԿ-ում հանդես եկավ արաբական կողմի պաշտպանությամբ, իսկ [[ԱՄՆ]]-ը, ի հեճուկս Եգիպտոսի հետ թվացյալ մտերմության, ստեղծեց օդային կամուրջ, որով [[Իսրայել]]ին տրամադրում էր մեծաքանակ ռազմական օգնություն և բացի այդ ՄԱԿ-ում ԱՄՆ-ն հանդես եկավ Իսրայելի պշտպանությամբպաշտպանությամբ, պահանջելով կրակի դադարեցում և զորքերի դուրսբերում։ Դրան հակազդեցին ԽՍՀՄ-ի, արաբական երկրների ներկայացուցիչները։ Ակնհայտ էր, որ արաբական կողմի գլխավոր պահանջը գրավված տարածքների հետ վերադարձնելն էր, մինչդեռ Իսրայելը չէր ցանկանում, որ կրակի դադարեցումը ունենա որևէ նախապայման։
 
ԽՍՀՄ-ն խորհուրդ տվեց [[Անվար Սադաթ|Սադաթին]] հասնել կրակի դադարեցմանը, քանի դեռ հնարավորություն կար թելադրելու սեփական խաղի կանոնները։ Սադաթը սակայն, որոշեց դադարից հետո շարունակել առաջխաղացումը։ Բայց դա արդեն անհնար էր դարձել։ [[Հոկտեմբերի 14]]-ի եգիպտական զորքերի անհաջող գրոհներից հետո նա հայտարարեց կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին։