«Ստերեոկինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
"На_этом_обьемной_фотографии_изображен_голубь-_2014-03-14_17-57.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per [[...
Տող 1.
[[Պատկեր:На этом обьемной фотографии изображен голубь- 2014-03-14 17-57.jpg|մինի|Ստերեոկինոմատոգրաֆիա]]
'''Ստերեոկինո''', կինեմատոգրաֆի տեսակ, որի [[տեխնիկա]]կան միջոցները հնարավորություն են տալիս հանդիսատեսի համար էկրանի վրա ստեղծելու պատկերի ծավալայնության պատրանք։ Ստերեոկինո հաճախ կոչվում է նաև [[ծավալ]]ային կամ եռաչափ [[կինո]]։ Միևնույն տարածական առարկայից բնական պայմաններում [[մարդ]]ու տարբեր [[աչք]]երի ցանցաթաղանթների վրա առաջացած պատկերները որոշ չափով իրարից տարբերվում են վերադրելիս ուրվագծերը չեն համընկնում։ Բիբերն իրար միացնող գծի երկայնքով պատկերների ուրվագծերի շեղումների (լայնական դիսպարատություն) շնորհիվ առաջանում է բնական ֆիզիոլոգիական ստերեոէֆեկտ, որով մարդ կարողանում է որոշել առարկաների տարածական դասավորությունը, ծավալայնությունը, ռելիեֆը և արտաքին այլ հատկանիշներ։ Ստերեոկինոի միջոցները հնարավորություն են ընձեռում էկրանի վրա յուրաքանչյուր աչքով տեսնելու միևնույն առարկայի տարբեր [[կետ]]երից նկարահանված պատկերները։ Ստերեոսկոպիկ կինոնկարահանումը, ըստ էության, երկաչ (բինօկուլյար) [[Տեսողություն|տեսողության]] գործողության պատճենահանումն է։