«Կիլիկիայի հայկական թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 96.
[[Հայեր]]ի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ [[Լուսինյաններ]]ը 12-րդ դարում հաստատվեցին [[Կիպրոս]]ում: Եվ գուցե, եթե չլինեին [[Լուսինյաններ]]ը Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել [[Կիպրոս]]ը:<ref>{{cite book | last =Ghazarian | first =Jacob G. | title =The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080-1393) | publisher =Routledge | year =2000 | page = 150 | isbn=0700714189}}</ref> 1342 թվականին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին [[Կոստանդին Գ]] անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր [[կաթոլիկություն|կաթոլիկության]] պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին։<ref name="Badmoutioun Hayots, p.53-56">{{cite book | last = Kurdoghlian | first = Mihran | title = Պատմութիւն Հայոց (History of Armenia), Volume II | publisher = Հրատարակութիւն ազգային ուսումնակաան խորհուրդի (Council of National Education Publishing) |year= 1996 | location = Athens |pages = 53–56}}</ref>
 
[[1343]]-[[1344]] թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր [[Լուսինյաններ]]ի դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա։<ref name="Ghazarian">{{cite book | last =Ղազարյան | first =Հակոբ | title =Կիլիկյան Հայաստանը խաչակրաց արշավանքների ընթացքում (1080-1393) :| publisher =Ռուտլեջ | year =2000 թ.| pages = 159–161 | isbn=0700714189}}</ref> Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ [[1344]] թվականին [[Կոստանդին Բ]]-ն սպանվեց։<ref name="The Later Crusades, 1274-1580: from Lyons to Alcazar">{{cite book | last = Housley | first = Norman | title = The later Crusades, 1 274-1580: from Lyons to Alcazar | publisher = Oxford University Press |year= 1992 | location = New York | page = 21 | isbn = 0-19-822136-3}}</ref> Նրան հաջորդեց [[Կոստանդին Դ]]-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու [[Ալեքսանդրեթ]]ը: Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։ 1371 թվականին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ [[Կոստանդին Ե]]-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան [[1373]] թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ [[Լևոն Զ]] Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ [[1375]] թվականին մամլուքները գրավեցին [[Սիս]]ն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ [[1393]] թվականին [[Փարիզ]]ում:<ref name="Badmoutioun Hayots, p.53-56"/> [[1396]] թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ [[Կիպրոս]]ի թագավորին։<ref>{{cite book | last = Hadjilyra | first = Alexander-Michael | title = The Armenians of Cyprus | publisher = Kalaydjian Foundation |year= 2009 | location = New York | page = 12 | isbn = }}</ref> Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն [[1515]] թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։Նաև հայերը արտագաղթեցին Կիլիկյայից:կողմից։
 
=== Կիլիկիայի հայ բնակչությունը ===