«Խորեն Տեր-Հարության»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
=Կենսագրություն=
 
Ծնվել է 1909թ-ին [[Արևմտյան Հայաստան]]ի [[Խարբերդ]] նահանգի [[Աշոտավան]] գյուղում: [[1921]]թ.-ին հաստատվել է [[ԱՄՆ]]-ում, [[Մասաչուսեթս]] նահանգի [[Վուսթր]] քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ, նաև Վուսթրի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցներում: [[1930]] թ. մեկնել է [[Ջամայկա]], և մի քանի տարի բնակվել է այնտեղ: Արևադարձային պերճաշուք գունագեղությունը որոշիչ է դառնում Տեր-Հարությանի արվեստի ձևավորման հարցում:
 
==Նվաճումներ==
 
Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ ([[ԱՄՆ]], Ջամայկա, [[Անգլիա]], [[Շոտլանդիա]], [[Իտալիա]], [[Ֆրանսիա]]), սկսած [[1929]] թվականից մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին ([[Մայոլ]], [[Դեսպիո]], [[Պիկասո]], [[Գաբո]], [[Լիպշից]]), արժանացել է տասնյակ մրցանակների: Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է արվեստի քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում:
 
==Գործունեությունը Հայաստանում==
 
Արվեստագետն առաջին անգամ Հայաստան է այցելել [[1970]] թվականին, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով: Տեր-Հարությանը [[Երևան]]ի արվեստասեր հասարակայնությանը ներկայացել է [[1971]] թ. անհատական ցուցահանդեսով, որը բացվեց Երևանի նկարչի տանը:
[[1983]] թվականին արվեստագետն իր գործերը տեղափոխում է [[Հայաստան]]. թվով 90 [[քանդակ]], 160 գրաֆիկական աշխատանք, 17 [[գեղանկար]]: Նրա անհատական ցուցահանդեսը բացվում է [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ի Էջմիածնի մասնաճյուղում: Այս բոլոր գործերը նա մեծ սիրով նվիրում է ՀԱՊ-ին, իսկ [[1994]]-ին Էջմիածնի մասնաճյուղում բացվում է Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը:
 
Խորեն Տեր-Հարությանը վախճանվել է 1991 թվականին [[Նյու Յորք]]ում, դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով:
 
=Ստեղծագործություններ=
 
Տեր-Հարությանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, մոնումենտալ աշխատանքները տեղադրված են ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում. "Փոքր Մհեր", "Գյուտարար" ([[Ֆիլադելֆիա]]), նաև [[Հայաստան]]ում. "Վերածնված Հայաստան"` Երևան: Լավագույն գործերից են "Ցեղասպանություն", "Լեդան և կարապը", "Լեռների մայրը", "Պտղաբերություն", "Ծովային թռչունը և ձուկը":
Քանդակագործի ստեղծագործությունը շատ ինքնատիպ է և անհատական: Այդ անհատականությունը բխում է նրա արվեստի ազգային էությունից, ինչը չի խանգարում այն բնորոշել որպես համամարդակային նշանակություն ունեցող արվեստ: Իր շատ ձեռնարկումներում նա ուղղորդվել է համաշխարհային ժառանգության ավանդույթներով և լավագույն աշխատանքները այդ ժառանգության ժամանակակից հայացքով ընկալման արդյունքն է: Ըմբռնելով հայ քանդակագործության ընդհանուր ոճը, փորձել է ստեղծագործել նոր ժամանակների գաղափարական համատեքստում:
 
==Ցուցադրություն==
 
Տեր-Հարությանի ամբողջական ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում, որն այն ժամանակ զբաղեցնում էր [[Գևորգյան ճեմարան]]ի շենքը։ Անկախության տարիներին ճեմարանը եկեղեցուն վերադարձնելուց հետո թանգարանը տեղավորվել է կինոթատրոնի շենք, և այսօր բոլորովին ոչ այդ նպատակի համար նախատեսված սրահում ցուցադրվում է սփյուռքահայ արվեստագետի աշխատանքների, կարելի է ասել, մեկ հինգերորդ մասը։