«Հակոբ Շահամիրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
== Կենսագրություն ==
Հայրը քաղաքական, առևտրական իրավական, հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ [[Շահամիր Շահամիրյան]]ն էր։ Շահամիրյանները սերում են ջուղայեցի վաճառականներ Սուլթանում տոհմից։ Հետագայում տեղափոխվելով Հնդկաստան՝ Մադրաս քաղաք, առևտրական խոշոր գործունեությունից զատ զբաղվել են հայ կրթական, մշակութային և ազգային-ազատագրական գործունեությամբ։ Հակոբ Շահամիրյանը, ստանալով հիմնարար կրթություն, հոր հանձնարարությամբ շարադրում է [[Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրություն]]ը։ Հակոբ Շահամիրյանը [[18-րդ դար]]ի հայ, նաև համաշխարհային իրավական մտքի հանճարներից էր։ Ընդամենը 27-28 տարեկանում, գրում է աշխարհում առաջին իրավաբանական փաստաթուղթը՝ «Որոգայթ փառացը»<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=146&captn=2055&wrpg=0&aupg=0 Գիրք անուանեալ Որոգայթ փառաց վասն կալանաւորելոյ ամենայն գործ անկարգութեան]</ref>, որը ժամանակի իրավական գործերի գագաթներից մեկն է հանդիսանում։ Կա կարծիք, որ գրքի հեղինակն ինքը՝ Հակոբ Շահամիրյանն է: Սակայն գրքի համահեղինակն է նաև հայրը՝ Շահամիր Շահամիրյանը: Այդ է փաստում գրքի տիտղոսաթերթին առկա հրատարակության թվականը: Գիրքն ամբողջությամբ լույս է տեսել միայն 1788-1789 թթ., երբ Հակոբ Շահամիրյանն արդեն մահացել էր (1774 թվականին): Գրքի ստեղծմանն իրենց ներդրումն են ունեցել նաև Հ. Էմինը և Մ. Բաղրամյանը: Այսպիսով, «Որոգայթ փառացը» հանդիսանում է Մադրասում Շ. Շահամիրյանի նախաձեռնությամբ Մադրասում գործող խմբակի հրատարակությունը, որի իսկական հեղինակնհեղինակը Շ. Շահամիրյանն է, որն էլ վաղամեռիկ որդու հիշատակն անմահացնելու համար գիրքն ամբողջովին վերագրել է որդուն՝ Հակոբ Շահամիրյանինորդուն:
 
Լինելով ժամանակի իրավական խոշոր փաստաթուղթ, անվանյալ սահմանադրություն՝ նրանից օգտվել են աշխարհի շատ երկրներ։ Հայ տաղանդավոր իրավաբան Հակոբ Շահամիրյանը դեռևս ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումից տասնչորս տարի առաջ՝ [[1787]] թվականին, տվել է դրա փայլուն օրինակը։ Աշխարհում կազմված առաջին սահմանադրությունը Շահամիրյանները նախատեսել էին ապագայում ստեղծվող հայկական անկախ պետության համար։ Այն իր էությամբ ավելի շուտ սահմանադրության նախագիծ էր, որը մասնակիորեն գործածվել է Մադրասի հայ համայնքում։