«Պոլ Վեռլեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 212.73.65.135 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Luckas-bot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 21.
Ծնվել է [[1844]]-ի [[մարտի 30]]-ին [[Մեց]] քաղաքում:
 
* [[1851]]-ին նրա ընտանիքը հաստատվում է [[Փարիզ]]ում:
 
* [[1853]]-[[1862]] սովորում է Լանդրի դպրոցում և Բոնապարտ լիցեյում:
 
* [[1858]]-ին գրում է «Մահը» բանաստեղծությունը և ուղարկում [[Վիկտոր Հյուգո]]յին: Լիցեյն ավարտելուց հետո
 
* [[1862]]-ի հոկտեմբերին ընդունվում է իրավաբանական դպրոց:
 
* [[1864]]-ին, հրաժարվելով իրավաբանական կրթությունից, աշխատանքի է անցնում իբրև ապահովագրական ընկերության ծառայող, ապա իբրև գործավար` քաղաքապետարանի բաժանմունքներից մեկում, հետո` Սենի պրեֆեկտուրայում:
 
* [[1865]]-ին մամուլում տպագրում է հոդվածներ և բանաստեղծություններ, համագործակցում պառնասականների հետ:
 
* [[1866]]-ին հրատարակում է «Սատուրնական քերթվածներ»-ը:
 
* [[1867]]-ի [[սեպտեմբերի 2]]-ին մասնակցում է [[Շառլ Բոդլեր]]ի հուղարկավորությանը, դեկտեմբերի վերջերին [[Բրյուսել]]ի թերթերից մեկը գաղտնի հրապարակում է նրա «Ընկերուհիներ» սոնետաշարքը, որը քրեական դատարանը դատապարտում է:
 
* [[1869]]-ի մարտին լույս է տեսնում Վեռլենի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Նրբակիրթ տոնահանդեսներ», գրում է «Բարի երգ» գրքի մեծ մասը: Նույն տարում հարբած վիճակում երկու անգամ փորձում է սպանել մորը: Հունիսին խնդրում է տասնվեցամյա Մաթիլդ Մոտեի ձեռքը:
 
* [[1870]]-ի հունիսին լույս է տեսնում «Բարի երգ ժողովածուն», օգոստոսին կայանում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնությունը, սեպտեմբերին կամավոր մտնում է Ազգային Գվարդիայի շարքերը և դառնում քաղաքի Պետական բյուրոյի զինվորական զին խմբագիր:
 
* [[1871]]-ի սեպտեմբերին [[Արթյուր Ռեմբո]]ն [[Շառլըվիլ]]ից մի քանի բանաստեղծություններ է ուղարկում Վեռլենին և վերջինի հրավերով հյուրընկալվում է Մոտեների տանը: Վեռլենը գրեթե ամեն օր գինարբուքի մեջ է, սկսում են ընտանեկան անհաշտ կռիվները, որոնք շարունակվում են որդու` Ժորժ Վեռլենի ծնունդից հետո: Տարվա վերջում ճամփորդում է [[Արդեն]]ում:
 
* [[1872]]-ի հունվարին, հերթական ընդհարումից հետո, Մաթիլդը հեռանում է ամուսնուց և որդու հետ հաստատվում [[Պերիգո]]յում: Վեռլենն ապրում է Ռեմբոյի հետ մինչև մարտի սկիզբը: Մարտին Ռեմբոն մեկնում է [[Շառլըվիլ]]: Վեռլենը Մաթիլդի հետ վերահաստատում է ամուսնական կապերը, գաղտնի թղթակցելով Ռեմբոյի հետ, որը մայիսինմյիսին վերադառնում է [[Փարիզ]]: Վեռլենը գրում է «Մոռացված արիետները»: Հուլիսին, լքելով կնոջն ու որդուն, Ռեմբոյի հետ ճանապարհորդում է [[Ֆրանսիա]]յի հարավում և [[Բելգիա]]յում: Սեպտեմբերի սկզբին նավարկում են [[Անգլիա]]: Շարունակում է աշխատել «Ռոմանս առանց խոսքերի» ժողովածուի վրա: Կինը դատական գործ է հարուցում ամուսնալուծության համար: Դեկտեմբերին Ռեմբոն վերադառնում է [[Ֆրանսիա]], Վեռլենը միայնակ մնում է [[Լոնդոն]]ում և հիվանդանում:
 
* [[1873]]-ի հունվարին Ռեմբոն կրկին մեկնում է [[Լոնդոն]], Վեռլենի մոտ, որին դրամով օժանդակում է մայրը: Ապրիլին երկու բանաստեղծները վերադառնում են [[Ֆրանսիա]] և կրկին բաժանվում: Կրկին հանդիպում են մայիսին և մեկնում [[Լոնդոն]], որտեղ Վեռլենը [[ֆրանսերեն]] դասեր է դասավանդում: Հուլիսի սկզբին , թողնելով Ռեմբոյին [[Լոնդոն]]ում, մեկնում է [[Բրյուսել]], նամակներով ազդարարելով Մաթիլդին, իր մորը և Ռեմբոյին, որ ինքնասպան կլինի, եթե Մաթիլդը չհամաձայնի վերահաստատել ամուսնական կապերը: Վեռլենի մոտ [[Բրյուսել]] է մեկնում մայրը, մի քանի օր անց` Ռեմբոն: [[Հուլիսի 10]]-ին Վեռլենը, հարբած, ատրճանակով երկու անգամ կրակում է Ռեմբոյի վրա և թեթևակի վիրավորում: Նրան ձերբակալում են, դատապարտում երկու տարվա ազատազրկմամբ և 200 [[ֆրանկ]] տուգանքի: Պատիժը կրում է [[Մոնսի բանտ]]ում: Այս ընթացքում գրում է մի շարք բանաստեղծություններ, որոնք ընդգրկված են «Իմաստություն», «Մի ժամանակ և վերջերս» և «Զուգահեռաբար» ժողովածուներում:
 
* [[1874]]-ին լույս է տեսնում «Ռոմանսներ առանց խոսքերի» ժողովածուն: Քաղաքացիական դատարանը վճռում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնալուծությունը:
 
* [[1875]]-ի [[հունվարի 16]]-ին ազատվում է բանտից: Մայրը նրան տանում է [[Ֆամպու]]: Փետրվարին մեկնում է [[Շտուտգարտ]]` հանդիպելու Ռեմբոյին, որի հետ ապրում է ընդամենը երկու օր և նորից գժտվելով` ետ վերադառնում: Մարտի վերջին մեկնում է [[Լոնդոն]] ուսուցչության: Դասավանդում է [[Շթիքնեյ]]ում: [[Դեկտեմբերի 12]]-ին վերջին նամակն է գրում Ռեմբոյին, վերջնականապես խզելով կապերը նրա հետ:
 
* [[1876]]-ին վերադառնում է [[Ֆրանսիա]], դասավանդում [[Բուրնեմութի քոլեջ]]ում:
 
* [[1877]]-ին ավարտում է «Իմաստություն» ժողովածուն: Հոկտեմբերին դասավանդում է [[Ռեթելի դպրոց]]ում:
 
* [[1878]]-ին մտերմիկ կապեր է հաստատում իր աշակերտ Լյուսիեն Լետինուայի հետ: [[1879]]-ի սեպտեմբերին զրկվելով աշխատանքից, նորից մեկնում է [[Անգլիա]]` իր հետ տանելով Լետինուային: Դեկտեմբերին նրանք վերադառնում են [[Ֆրանսիա]]:
* [[1879]]-ի սեպտեմբերին զրկվելով աշխատանքից, նորից մեկնում է [[Անգլիա]]` իր հետ տանելով Լետինուային: Դեկտեմբերին նրանք վերադառնում են [[Ֆրանսիա]]:
 
* [[1880]]-ին Լյուսիեն Լետինուայի հոր անունով մի անունով մի ագարակ է գնում [[Ժյունիվիլ]]ում և հաստատվում այնտեղ Լյուսիենի և նրա ծնողների հետ: Աշնանը Լյուսիենը մեկ տարով զորակոչվում է բանակ, և Վեռլենը նրա ետևից մեկնում է [[Ռեյմս]], աշխատանքի անցնելով տեղի դպրոցներից մեկում: Նոյեմբերին լույս է տեսնում «Իմաստություն» ժողովածուն:
 
* [[1881]]-ին ավարտում է «Մի ֆրանսիացու ճամփորդությունը Ֆրանսիայում» հուշագրությունը: Աշնանը Լետինուան զորացրվում է:
 
* [[1882]]-ին, վաճառելով [[Ժյունիվիլ]]ի ագարակը, վերադառնում է [[Փարիզ]], վերահաստատում կապերը մայրաքաղաքի գրական շրջանակների հետ:
 
* [[1883]]-ին 23-ամյա հասակում տիֆից մահանում է Լյուսիեն Լետինուան: Վեռլենի մայրը Լետինուայի ծնողներից գնում է մի ագարակ [[Կուլոմ]]ում, որտեղ հաստատվում է որդու հետ:
 
* [[1884]]-ին առանձին գրքով լույս է տեսնում Վեռլենի «Անիծված բանաստեղծները», այնուհետև` «Մի ժամանակ և վերջերս» բանաստեղծությունների ժողովածուն:
 
* [[1885]]-ին կատաղության նոպայի մեջ մի նոր մահափորձ է կատարում մոր դեմ և դատապարտվում մեկ ամսվա բանտարկության: Բանտից ազատվելով` վերադառնում է [[Փարիզ]]: Պառկում է Բրուսեի հիվանդանոցում` ծնկի հիդարթրոզով:
 
* [[1886]]-ի [[հունվարի 21]]-ին մահանում է մայրը: Հիվանդության պատճառով Վեռլենը չի կարողանում մասնակցել մոր հուղարկավորությանը: Գրեթե ընչազուրկ է: Բուժվում է Տենոնի և Բրուսեի հիվանդանոցներում: Տպագրում է «Լուիզ Լըկլերկ», «Մի ամուրիի հուշերը» երկերը և Ռեմբոյի «Պայծառացումները»:
 
* [[1887]]-ին գրեթե ամբողջ տարին անց է կացնում հիվանդանոցներում:
 
* [[1888]]-ին լույս է տեսնում [[Շառլ Մորիս]]ի «Պոլ Վեռլեն» գիրքը, իսկ Վեռլենը հրատարակում է «Սեր» բանաստեղծական ժողովածուն և «Անիծված բանաստեղծների» ամբողջական տարբերակը:
 
* [[1889]]-ին լույս է տեսնում «Զուգահեռաբար» ժողովածուն: Նույն տարում անընդհատ հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվում:
 
* [[1890]]-ին տպագրվում է «Ընծայականներ» գիրքը, որին հետևում է «Կանայք» գրքի գաղտնի հրատարակությունը:
 
* [[1891]]-ի մայիսին Արտ թատրոնը ի նպաստ Վեռլենի և [[Պոլ Գոգեն]]ի տալիս է մի ներկայացում, որի ծրագրում էր նաև Վեռլենի «Ոմանք և մյուսները» մեկ գործողությամբ չափածո կատակերգությունը: Տպագրվում են «Երջանկություն» և «Ընտիր բանաստեղծություններ» ժողովածուները, իսկ տարվա վերջին` «Երգեր նրա համար» և «Իմ հիվանդանոցները» գրքերը:
 
* [[1892]]-ին դուրս է գալիս հիվանդանոցից և ապրում Էժեն Կրանցի հետ: Ապրիլին հրատարակում է «Մտերմիկ պարագաներ» գիրքը: Օգոստոս-հոկտեմբերին նորից Բրուսեի հիվանդանոցում է, նոյեմբերին մեկնում է [[Հոլանդիա]]` մասնակցելու գրական համաժողովի:
 
* [[1893]]-ի փետրվար-մարտին մասնակցում է [[Բելգիա]]յում, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին` [[Անգլիա]]յում կազմակերպված գրական համաժողովին, որտեղ դասախոսություններ է կարդում իր ստեղծագործությունների մասին: Հրատարակում է «Եղերերգություններ» և «Ներբողներ իր պատվին» ժողովածուները, ապա «Իմ բանտերը» և «Տասնհինգ օր Հոլանդիայում» գրքերը: Հուլիսին առաջադրվում է Ակադեմիայի անդամության թեկնածու:
 
* [[1894]]-ի մեծ մասը հիվանդանոցում է: Մայիսին լույս է ընծայում «Լիմբոսներում» գիրքը: [[Լըկոնտ դը Լիլ]]ի մահից հետո հռչակվում է «բանաստեղծների արքա»: Ժողովրդական կրթության նախարարությունը նրան 500 [[ֆրանկ]] նպաստ է հատկացնում: Դեկտեմբերին հրատարակում է իր «Էպիգրամները»:
 
* [[1895]]-ին, դուրս գալով հիվանդանոցից, կրկին ապրում է Էժեն Կրանցի հետ: Հուլիսին լույս է ընծայում «Խոստովանություններ» գիրքը: Հիվանդությունն ավելի է սրվում: Նրան դրամական օգնություն է հատկացնում բարձրաշխարհիկ անձանց և գրողների մի խմբակցություն:
 
*[[1896]]-ի [[հունվարի 8]]-ին Վեռլենը վախճանվում է: [[Հունվարի 10]]-ին բազմահազարանոց սգո փափորը [[Փարիզ]]ի փողոցներով տանում է նրա դին [[Բատինյոլ գերեզմանատուն]], որտեղ մահախոսականներով հանդես են գալիս Լըպլետյեն, Մորեասը, Կանը, Մենդեսը, Բառեսը, Կոպեն և [[Ստեֆան Մալարմեն]]:<ref>{{cite book|author=Պոլ Վեռլեն|title=Ընտիր բանաստեղծություններ|publisher=Ապոլլոն|location=Երևան|year=1995|page=էջ 7-12}}</ref>,
* [[1896]]-ի [[հունվարի 8]]-ին Վեռլենը վախճանվում է:
* [[Հունվարի 10]]-ին բազմահազարանոց սգո փափորը [[Փարիզ]]ի փողոցներով տանում է նրա դին [[Բատինյոլ գերեզմանատուն]], որտեղ մահախոսականներով հանդես են գալիս Լըպլետյեն, Մորեասը, Կանը, Մենդեսը, Բառեսը, Կոպեն և [[Ստեֆան Մալարմեն]]:<ref>{{cite book|author=Պոլ Վեռլեն|title=Ընտիր բանաստեղծություններ|publisher=Ապոլլոն|location=Երևան|year=1995|page=էջ 7-12}}</ref>,
 
== Պոլ Վեռլենը հայերեն ==