«Անատոլական հովվաշուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ցեղատեսակի բնութագիրը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}[[Պատկեր:Kangal2ausschnitt.jpg|մինի]]
{{Շան ցեղատեսակ}}
 
'''Անատոլիկ հովվաշուն''', հինավուրց շների ցեղատեսակ, բնօրրանը՝ Անատոլիական սարահարթ։ [[Թուրքիա]]յում Անատոլիական հովվաշուն անվանումը ընդունված չէ, քանի որ այնտեղ կան մի քանի ենթատեսակներ։ Համընդհանուր թուրքական ցեղատեսակի անվանումն Կանգալ է։
 
== Ցեղատեսակի պատմությունը ==
 
Անատոլիական հովվաշունը բուծվել է [[Եվրոպա]]յում՝ օգտագործելով Կանգալ ցեղատեսակի շներին։ Ցեղատեսակի ստանդարտը մշակվել է [[Բելգիա]]յում։ Անատոլիական հովվաշունը ընդունված չէ Թուրքիայում և ընդգրկված չէ թուրքական ցեղատեսակների մեջ՝ կանգալ, մալակլ (թուրքական մաստիֆ), ակբաշ։
 
== Ցեղատեսակի բնութագիրը ==
 
Եթե համեմատենք անատոլիական հովվաշանը, ապա կարելի է տեսնել նմանություններ մեծ պիրենեի և կուվաս ցեղատեսակների հետ, սակայն նա ունի ավելի բարեկազմ մարմնային չափեր, ավելի արագաշարժ է ու ճկուն։ Այս ցեղատեսակի շան կազմվածքը շատ համամասնական է, իսկ մկանները ռելիեֆային են և լավ զարգացած։ Պահանջվող տարբերություններ. անատոլիական հովվաշան (Կանգալ)-ի մոտ պետք է լինի սև դիմակ դեմքի վրա և շատ ուժեղ ծնոտային համակարգ։ Շան գլուխը մեծ է, լայն գանգով, անցումը ճակատից դունչ գրեթե աննկատ է, հղկված է, շուրթերը պետք է լինեն փոքր-ինչ կախված սև գույնի, քիթը՝ պարտադիր սև է և խոնավ։ Անատոլիական հովվաշան պոչը հասնում է հոդերին, ուղիղ է, հանգիստ վիճակում թեթևակի թեքված։ Բուրդը շատ պինդ է, ուղիղ է և լավ փակում է ամբողջ շան մարմինը։ Գույնը կարող է լինել սև, բծավոր և միավորել իր մեջ մինչև երեք գույներ՝ միաժամանակ։
 
== Հատկանիշները ==
 
Անատոլիական հովվաշունը հավատարիմ է, հանգիստ մարդկանց հետ է շփվում։ Նա ոչ ոքի թույլ չի տա մոտենալ և, առավել ևս դիպչել իր տիրոջ ունեցվածքին։
 
Տանը երեխաների հետ այս տեսակի շունը իրեն դրսևորում է հանգիստ և մտերիմ։ Անատոլիական հովվաշունը կարող է ամբողջ տարի ապրել փողոցում՝ դիմակայելով ցրտին ու վարակներին։
 
[[Կատեգորիա:Շներ]]
[[Կատեգորիա:Շան ցեղատեսակներ]]