«Շամիրամի կախովի այգիներ»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Hanging Gardens of Babylon.jpg|մինի|Շամիրամի կախովի այգիները]]
Շամիրամի կախովի այգիները աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը գտնվել [[Բաբելոն|Բաբելոնում]] (որը նշանակում է Արև աստծո դարպաս):
Պարտեզները գտնվել են [[Բաբելոն|Բաբելոնում]] (որը նշանակում է Արև աստծո դարպաս):Այն եղել է [[Հին աշխարհ|Հին Աշխարհի]] նշանավոր քաղաքներից մեկը և Բաբելոնիայի կամ Քաղդեայի մայրաքաղաքը:Նրա ավերակները գտնվում են ներկա [[Բաղդադ]] քաղաքից 1600 կիլոմետր հարավարևելք, այն տերիտորիայում, որը հայտնի է [[Միջագետք]] անվան տակ:Միջագետքը եղել է մարդկային մշակույթի ամենահին օրինակներից մեկը, որը ընկած է եղել [[Եփրատ]] և [[Տիգրիս]] [[Գետ|գետերի]] միջև: Տիգրիսն ու Եփրատը, սկիզբ են առնում [[Հայկական բարձրավանդակ|Հայկական բարձրավանդակից]]:Բաբելոն քաղաքը հայտնի է եղել շատ ճարտերապետական գործերով, որոնցից մեկը [[Շամիրամ|Շամիրամի]] կախովի այգիները, [[Աշխարհի յոթ հրաշալիքներ|Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը]]:<<Շամիրամի կախովի այգիները>> Հին Բաբելոնին բնորոշ առանձնահատկություն է եղել: Այն մարդկանց հպարտության աղբյուրն էր: Ասում են, որ այգիները ճարտարագիտության մեջ եղել են ականավոր սխրագործության արդյունք.[[Ամֆիթատրոն|ամֆիթատրոնի]] ձևով՝, hարկերով բարձրացող այգիների շարք՝ որտեղ կային ծառերի, որթատունկերի և թփուտների տեսակներ։ Ըստ պատմական տեղեկությունների՝ [[Նաբուգոդոնոսոր II]] թագավորն այն կառուցել է Քրիստոսից առաջ 600 թվականին՝ իր սիրելի կնոջ՝ [[Մարաստան|Մարաստանի]] թագուհի Ամիտիսի համար, ով շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ [[օազիս]], որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Այս գեղեցիկ այգիներն ավերվել են [[Ջրհեղեղ|ջրհեղեղից]][փա՞ստ]։ Առասպելը դրանք դարձրեց «[[Շամիրամի կախովի այգիներ]]»՝ վերագրելով դրանք [[Ասորեստան]]ի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։ Որոշ գիտնականների կարծիքով դրանք կառուցվել են ոչ թե [[Նինվե|Նինվեում]], այլ Նոր Նինվեում՝ [[Սինաքերիբ]] թագավորի կողմից։ Այգիները կործանվել են մ․թ․ա․ 538 թ պարսկական արշավանքների հետևանքով։
 
 
5960

edits