«Ժակերիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Jacquerie meaux.jpg|thumb|250px|Ապստամբության օրերից մեկի (1385 թվականի հունիսի 9) նկարագրություն:]]
'''Ժակերիա''' ({{lang-fr|Jacquerie}}, Ֆրանսիայում տարածված [[Ժակ]] անունից), գյուղացիական պատերազմ [[Ֆրանսիա]]յում, որն ավարտվում է գյուղացիների պարտությամբ, այսինքն՝ Ժակերիային բաժին է ընկնում [[ֆեոդալիզմ]]ի դարաշրջանի գյուղացիական [[ապստամբություն]]ների սովորական ճակատագիրը։ Ապստամբություններ, որոնք անխուսափելիորեն պարտությամբ էին վերջանում։ Սա խոշորագույն ապստամբություններից մեկն էր [[Եվրոպա]]յի պատմության մեջ։ Ապստամբներն գերազանցապես գյուղացիներն էին։ Նրանց էին հարում գյուղական [[համայնք]]ի [[արհեստավորներ]]ը, [[մանր առևտրականներ]]ը, գյուղական քահանաները։ Նրանց անվանում էին «Ժակեր» (այն ժամանակ գյուղացու՝ սովորական «ժակ-պարզամիտ» մականունից), այստեղից է առաջացել և հետագայում հանդես եկել «Ժակերիա» անվանումը։
 
==Ապստամբության նախադրյալները ==
 
Ապստամբությունը նախապատրաստված էր [[Հյուսիսային Ֆրանսիա]]յի սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջ ընթացքով։ Ֆ<nowiki/>[[ֆեոդալ|եոդալ]]ները ուժեղացրել էին գյուղացիության [[շահագործում]]ը։ Մեծացել էին պետական հարկերը։ Ֆրանսիայում բռնկված [[համաճարակ]]ի([[ժանտախտ]]) հետևանքով առաջացել էր աշխատավարձի ավելացում։ Հրապարակվում են օրենքներ աշխատավարձի աճման դեմ։ Դրանք անդրադառնում էին գյուղական ու քաղաքային բնակչության վրա։ Նրանց թալանում էին ոչ միայն անգլիացիները, այլև բոլոր [[վարձկան]] ջոկատները, այդ թվում ֆրանսիական ավազակախմբերը, որոնք ավար որոնելու համար թափառում էին երկրով մեկ։ Գյուղացիները պաշտպանվում էին՝ ինչպես կարողանում էին։ Զինվում էին և համառ դիմադրություն էին ցույց տալիս կողոպտիչներին։ Տեղ-տեղ այդ դիմադրությունը պարտիզանական կռվի ձև էր ընդունում։
 
==Ապստամբության սկիզբը և ընթացքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ժակերիա» էջից