«Դիմապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Տես նաև: փոխարինվեց: == Այցելեք նաև == → == Տես նաև == oգտվելով ԱՎԲ
Տող 5.
[[Պատկեր:Baldassare Castiglione, by Raffaello Sanzio, from C2RMF retouched.jpg ‎|մինի|աջից|200px|[[Ռաֆայել]] Բալթասար Կաստիլիոնեի դիմանկարը]]
 
[[Պատկեր:Auguste Rodin, DalouBust of the sculptor Jules Dulu.jpg‎|մինի|աջից|200px|[[Օգյուստ Ռոդեն]] Քանդակագործ Ժ. Դալուի դիմաքանդակը]]
 
Դիմապատկերի տարածված տեսակներից է ինքնապատկերը։ Ռեալիստական դիմապատկերի խնդիրներից է ոչ միայն պատկերվողի անհատական կերպարային նմանության, դեմքի, բնորոշ կեցվածքի, շարժումների, դիմախաղի արտահայտումը, այլն հոգեբանական բնութագրման միջոցներով բնորդի ներաշխարհի, բնավորության, սոցիալական, ազգային տիպական գծերի բացահայտումը։ Բացահայտելով մարդկանց հոգևոր ու բարոյական արժանիքները՝ ռեալիստական դիմապատկերը դառնում է հասարակական կյանքը ճշմարտացիորեն արտացոլելու միջոց, սոցիալ-դաստիարակչական մեծ դեր է խաղում ժամանակի առաջավոր գաղափարները հաստատելու պայքարում։ Դիմապատկերը լայն տարածում է ստացել դեռևս ստրկատիրական հասարակարգում։ Հին Եգիպտոսում դիմապատկերը հիմնականում ունեցել է պաշտամունքային նշանակություն, կատարվել հստակ կանոններով, որոշ գործերում՝ ռեալիստական բնութագրումներով (Զոսերը, [[Նեֆերտիտի]]ն և այլն)։ Հին հունական արվեստի նախնական շրջանում դիմապատերները աբստրահված ու սխեմատիկ են, ապա՝ ռեալիստորեն ընդհանրացված, որոնք հետագայում ստացել են առավել անհատականացված կերպարավորում։ Հին Հռոմի դիմապատկերներին բնորոշ են ճշմարտացի, սուր շեշտադրումով կամ նուրբ հոգեբանական բնութագրումները։ Անտիկ դիմապատկերը ազդել է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի և այլ շրջանների դիմապատկերի վրա, որտեղ ըստ տեղական ավանդների ու պայմանների, ունեցել է ինքնատիպ զարգացում։