«Խնկո Ապեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանիջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է [[Խնկոյան]] անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ [[Ալեքսանդրապոլ]]ի (այժմ՝ [[Գյումրի]]) քաղաքային դպրոցում։ [[1890]]-[[1910]] թվականներին եղել է ուսուցիչ։ [[1911]] թվականին տեղափոխվել է [[Թիֆլիս]], պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
 
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել [[1890]] թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի [[Դասագիրք|դասագրքեր]] «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է [[բանաստեղծություն]]ներ, [[պոեմ]]ներ, [[հեքիաթ]]ներ<ref>{{Cite web|url=http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7112#.WAcUBdR94rg|title=ՀԵՔԻԱԹՆԵՐ - Խնկո Ապեր - ABCD.AM|website=www.abcd.am|accessdate=2016-10-19}}</ref>, [[լեգենդ]]ներ, [[առակ]]ներ։