«Հայկ Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
 
== Գործունեություն ==
[[Վրաստան]]ում հեղափոխական գործունեության համար [[1919 թվական]]ին ձերբակալվել էր։ [[1924 թվական]]ին ավարտել էր Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը, [[1929 թվական]]ին՝ [[Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա|Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի]] արևելյան ֆակուլտետը։ [[1930]]-[[1933 թվական]]ներին աշխատել էր [[Չինաստան]]ում, [[1937 թվական]]ին՝ [[Իսպանիա]]յում։ Եղել էր Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի զինկոմ։ [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի սկզբին [[Բելոռուսիա]]յում կազմակերպել էր առաջին պարտիզանական ջոկատները, գլխավորել 4-րդ [[Լենինգրադ]]յան պարտիզանական գունդը։ [[1942]]-[[1946 թվական]]ներին աշխատել էր որպես կորպուսի ռազմական կոմիսար, բանակի ռազմական, խորհրդի անդամ։ Մասնակցել էր [[Ելեց]]ի և [[Վորոնեժ]]ի մարտերին, Ստալինգրադյան ճակատամարտին, Կորսուն-Շևչենկովսկիի օպերացիային, [[Ռումինիա]]յի, [[Հունգարիա]]յի, [[Ավստրիա]]յի, [[Չեխոսլովակիա]]յի ազատագրմանը։ Ետպատերազմյան տարիներին եղել էր սովետական բանակի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղբաժնի պետ, աշխատել [[ԽՍՀՄ]] պաշտպանության մինիստրության Կենտրոնական ապարատում։
 
== Պարգևներ ==