«Ջորջիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 7517 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
== Պատմություն ==
Մինչ Ամերիկայի գաղութացումը Իսպանիայի կողմից Ջորջիայի տարածքում տիրում էր հնդկական մշակույթը, որը 1540 թվականին նկարագրվել է Էրնանդո դե Սոտոյի կողմից, իսկ հետագայում` 1560 թվականին, ամբողջովին վերացել է: Որոշ ժամանակ այստեղ կառավարում էին իսպանացիները, 19-րդ դարի վերջերին տարածաշրջանի համար բախումներ են առաջանում անգլիացիների հետ: 1724 թվականին անգլիացիները տարածաշրջանում հաստատում են իրենց գերիշխանությունը: Քաղաքական և անկախության համար պայքարում Ջորջիան գլխավոր կենտրոններից էր:
== Ժողովրդագրություն ==
2007 թվականի մարդահամարի տվյալներով Ջորջիա նահանգում բնակվում է 9544750 մարդ։ Ըստ մարդահամարի բյուրոյի՝ սպիտակ ամերիկացիները կազմել են նահանգի բնակչության մոտ 65%, աֆրիկյան ամերիկացիները՝ 29․6%, ասիական ծագում ունեցողները՝ 2․8%։
2005 թվականի տվյալներով Ջորջիայի բնակչության 90%-ը խոսում է անգլերեն , 5.6%-ը իսպաներեն, 0․8%-ը՝ գերմաներեն, 0․6%-ը վիետնամերեն։ Մինչ [[Քաղաքացիական պատերազմ|Քաղաքացիական պատերազմը]] Ջորջիայի բնակչության մոտ կեսը սևամորթ ստրուկներ էին։ Պատերազմից հետո իրավիճակը չի փոխվել, այսօր աֆրիկյան ամերիկացիները տարածված են գյուղական համայնքների կենտրոնական և հարավ արևմտյան մասերում։ 1990 թվականից մինչև 2000 թվականը նահանգում ասիական բնակչությունը աճել է 2 անգամ։ Ջորջիայի բնակչության 70%-ը դավանում է բողոքականություն, 12%-ը՝ կաթոլիկ, 3%-ը՝ այլ կրոններ, 13%՝ աթեիստներ։
==== Նահանգի բնակչությունը ըստ տարիների ====
 
• 1930 — 2 908 506 մարդ
 
• 1940 — 3 123 723 մարդ
 
• 1950 — 3 444 578 մարդ
 
• 1960 — 3 943 116 մարդ
 
• 1970 — 4 589 575 մարդ
 
• 1980 — 5 463 105 մարդ
 
• 1990 — 6 478 216 մարդ
 
• 2000 — 8 186 453 մարդ
 
• 2010 — 9 687 653 մարդ
== Էկոնոմիկա==
2007 թվականին պետական համախառն արտադրանքը կազմում էր 396 մլրդ [[ԱՄՆ]] դոլար<ref> BEA : Gross Domestic Product by State. Bea.gov (2 июня 2009). Проверено 22 мая 2010. Архивировано из первоисточника 23 августа 2011</ref>, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում էր 33,499 դոլար։
Նահանգի գյուղատնտեսական հիմնական մթերքներից են՝ թռչնամիս, ձու, պեկան ընկույզներ, գետնանուշ, դեղձ, եգիպտացորեն, խոզի միս, բանջարեղեն եւ ծխախոտ։
Ջորջիայում հիմնվել են հետևյալ կոմպորացիաները՝ Կոկա-կոլա ընկերություն (սննդի արդյունաբերություն), The Home Depot (մանրածախ), United Parcel Servise (փոստային ծառայություններ և լոգիստիկա), Aflas (ֆինանսական ծառայություններ), Southern Company (էներգիա), AT & T Mobility (հեռահաղորդակցություն), SunTrust Banks (ֆինանսական ծառայություններ), Intercontinental Exchange (ֆինանսական ծառայություններ), Coca-Cola Enterprises (սննդի արդյունաբերությունը), Genuine Parts (մեքենաշինության ), AGCO (մեքենաշինության), Rock-Tenn (թուղթ եւ փաթեթավորոման արդյունաբերություն), Newell Rubbermaid (սպառողական ապրանքներ) , Georgia-Pacific (թուղթ եւ փաթեթավորման արդյունաբերություն), Arby's (հանրային սննդի արդյունաբերություն), Chilk-fil-A (հանրային սնունդ ), First Data (ֆինանսական ծառայություններ), NCR Corporation (էլեկտրոնիկա), Synovus Financial (ֆինանսական ծառայություններ), Waffle House ( հանրային սնունդ) եւ Oxford Industries (առևտուր)<ref>The World's Biggest Companies (англ.). Forbes.com LLC (18 April 2012). Проверено 20 декабря 2012. Архивировано из первоисточника 23 декабря 2012</ref>։
Ջորջիում կա 2 միջուկային էլեկտրակայաններ<ref> Алексей Невельский. Многим АЭС в США грозит закрытие из-за нерентабельности. Vedomosti.ru (20 февраля 2014). Проверено 19 декабря 2016.</ref>։
== Տրանսպորտ==
Ջորջիայում գործում են 1244 մղոն միջպետական մայրուղիներ, հիմնական մայրուղին ներառում է I-95, I-75, I-16, I-85, I-20։ Նահանգի միջով անցնում է 2 հիմնական երկաթուղային գծերը՝ ծառայելով ուղևորային գնացքին։ Մեկ այլ մասնաճյուղ անցնում է Նյու Յորքով։ Ատլանտա օդանավակայանը աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկն է։ Հիմնական օդանավակայաններից է՝ Savannah / Hilton Head միջազգային օդա- նավակայանը և DeKalb Peachtree օդանավակայանը (Չամբլի):
==Կառավարություն և քաղաքականություն==
Օրենսդիրը՝ գլխավոր անսամբլեան կազմված է պետական սենատից և պալատի ներկայացուցիչներից։ Պետական Սենատը բաղկացած է 56 անդամից, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով։ Ներկայացուցիչների պալատը կազմված է 180 անդամից։ Նահանգի կառավարումը իրականացվում է Ջորջիայի նահանգապետի և լատենանտ նահանգապետի կողմից։ Ջորջիան բաղկացած է 159 կոմիտատներից։ Տեղական ինքնքկառավարումը իրականացնում են պալատի կոմիսարները։ 2012 թվականի մարտին Ջորջիայի նահանգապետը՝ Նատան դիլը ստրագրեց էֆտանազիայի օրենսգիրքը<ref>В штате Джорджия приняли закон о запрете эвтаназии (5 апреля 2012).</ref>։
== Մշակույթ ==
1886 թվականի մարտին Ջորջիայում՝ Ջոն Պեմբերտոնը հայտնագործել է [[Կոկա-Կոլա|Կոկա կոլան]]։ Ամեն օր համաշխարային շուկայում ներմուծվում են ընտանի թռչուններ։ Ամբողջ աշխարհում [[Գեյնսվիլ]]ը ճանաչում են, որպես «Հավերի քաղաք»։ Հարկ է նշել, որ Ատլանտում տեղական օրենքը չի թույլատրում թռչնամիսն ուտել պատառաքաղի օգնությամբ։
Այստեղ [[Մարգարետ Միտչել]] գրել է «[[Քամուց քշվածները]]» վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին՝ Պերսիկովոյ թաղամասում։ Այստեղ է գտնվում նաև «The Dump» անվանումով թանգարանը։ Այս անվանումը մտածել է գրողը։ Անտլանտում նույնպես կա Հոլոքոստ թանգարան,որտեղ պահվում են 600 փաստագրական լուսանկարներ և [[Աննա Ֆրանկ|Աննա Ֆրանկի]] հայտնի օրագիրը։
 
== Ծանոթագրություններ ==