«Յուքոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
|կայք=[https://www.ucom.am// Ucom.am]}}'''«Յուքոմ»''' [[սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն]] ([[անգլերեն]]՝ ''Ucom'', բացվում է որպես ''Universal Communications'' թարգմանաբար՝ Ունիվերսալ հեռահաղորդակցություն), [[Հայաստան|Հայկական]] հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն, հիմնադրված [[2007]] թվականին<ref name=":1">{{Cite web|url=http://www.spyur.am/am/companies/ucom-telecommunication-company/5887/|title=«ՅՈՒՔՈՄ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ|website=spyur.am|accessdate=2016-04-26}}</ref>: Յուքոմի գլխավոր նպատակներից է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանումը:
 
Ընկերությունը ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է ֆիքսված ու շարժական [[Համացանց|լայնաշերտ ինտերնետի]], [[ԱյՓի հեռուստատեսություն|ԱյՓի հեռուստատեսության]], ֆիքսված և շարժական հեռախոսակապի ծառայություններ։ Ֆիքսված ծառայություններն ապահովվում են [[օպտիկամանրաթելային մալուխ]]ի միջոցով, մասնավորապես՝ օպտիկան մինչև տուն [[FTTH]] (Fiber to the home) տեխնոլոգիայով։ Կառուցված ցանցը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի հասցնելու մինչև 1 գիգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետ։
 
Յուքոմը հիմք դրվեց Հայաստանում ինտերնետի արագությունների բարձրացման, հին՝ Dial-up տեխնոլոգիայից դեպի օպտիկամանրաթելային ցանցերի անցման, սակագների նվազման, հասանելիության ընդլայնման և մի շարք ժամանակակից ծառայությունների ներդրման համար։
 
== Պատմությունը ==
Յուքոմը հիմնվել է [[2007]] թվականին<ref name=":1" /> և Ericsson ընկերության հետ սկսել է կառուցել ժամանակակից օպտիկամանրաթելային ցանց։ Ծառայությունների մատուցումը սկսել է 2009 թվականից, հասանելիություն ապահովելով Երևանի կենտրոնում, ապա ընդլայնվելով երկրի ողջ տարածքով։ Ի սկզբանե ընկերությունը մատուցել է ֆիքսված կապի ծառայություններ՝ ինտերնետ, այնուհետև IP հեռուստատեսություն և IP հեռախոսակապ։
 
Նպատակով ունենալով Հայաստանում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ և մատուցել բարձրորակ ու տարատեսակ ծառայություններ, Յուքոմը համագործակցում է հեռահաղորդակցության ոլորում աշխարհահռչակ ընկերությունների հետ։
 
== Ցանցն ու կիրառվող տեխնոլոգիաները ==
 
=== Ներքին ցանցը ===
Բոլոր ծառայությունների ապահովումը իրագործվում է [[օպտիկամանրաթելային մալուխ|օպտիկամանրաթելային]] ցանցի միջոցով։ Շնորհիվ կառուցված GPON Gigabit Passive Optical Network (գիգաբիթ պասիվ օպտիկական ցանց) ժամանակակից ցանցի, որը ապահովում է 1 գիգաբիթ/վայրկյան թողունակություն, հնարավորություն է ստեղծվել մատուցելու լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության և IP հեռախոսակապի ծառայությունները3-ը Հայաստանում։ Դրա շնորհիվ1-ում ծառայությունները դարձան ավելի մատչելի և մեծ տարածում գտան։Հայաստանում։
 
Ընկերությունը օպտիկամանրաթելային կապուղու միջոցով ֆիքսված ծառայություններ է տրամադրում օպտիկան մինչև տուն [[FTTH]] (Fiber to the home) տեխնոլոգիայով։ Որոշ դեպքերում կիրառվում է նաև օպտիկան մինչև շինություն FTTB (Fiber to the building) տեխնոլոգիան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յուքոմ» էջից