«Նիկոլայ Մետներ»–ի խմբագրումների տարբերություն

չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
 
== Ստեղծագործություններ ==
Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նաննաև դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների ([[Մոցարտ]], [[Բեթհովեն]]), ռոմանտիկների ([[Շուման Ռոբերտ|Շուման]], [[Վագներ Ռիխարդ|Վագներ]]) ավանդույթների, ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտության հիման վրա։
 
Բնորոշ են ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։