«Եգիպտական գիր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  3 տարի առաջ
չ (հ․ 3, էջ 466 oգտվելով ԱՎԲ)
'''Եգիպտական գիր''', աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը։ Գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին [[հույներ]]ից)։ Հիմնականը և հնագույնը [[հիերոգլիֆներ]]ն են, որ նշանակել են «սրբազան գիր»։ Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հազար հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են [[700]]-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը)։ Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից նեկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օրինակ pr, mո, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին բաղաձայն (օրինակ к, г, f, b․ ընդամենը [[24]])։ Ձայնավորները չեն գրվել։ Հնչյունագրերից բացի հիերոգլիֆների մեջ եղել են նաննաև գաղափարագրեր (իդեոգրամմա), այսինքն առանձին բառեր ու հասկացություններ արտահայտող նշաններ։ Բառի գրությունը ներկայացել է իբրև գաղափարագրի և հնչյունագրի զուգակցում։ Հիերոգլիֆները գրվել են և վերից վար, և հորիզոնական (աջից ձախ, մասամբ՝ ձախից աջ) ուղղությամբ։ Գրավոր վկայություններն ընդգրկում են մ․թ․ա․ [[32]]-րդ դարից - մ․թ․ [[3]]-րդ դար։ Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է [[Ժան Ֆրանսուա Շամպոլյոն|Ժ․ Ֆ․ Շամպոլյոնը]]։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ․թ․ա․ [[8]]-[[7]]-րդ դարերում, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։ Հնագույն տեքստերը մեզ են հասել մ․թ․ա․ [[30]]-րդ դարից։
{| rules="all" style="border: 1px solid DarkGray"
|- style = "text-align:center"
| [[պատկեր:Coptic.jpg|105 px]]<br /><small>Ղպտիական գիր</small>
|}
 
== Գրականություն ==
*Коростовцев М․А․, Египет–ский язык, М․, 1961;