«Կովկասյան հովվաշուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Ցեղատեսակը կազմավորվել է ոչ միայն բնական ընտրությամբ, այլ նաև կովկասյան ազգերի ավանդույթների ազդեցությամբ։ Սկզբնապես գործածվել են որպես հովվաշուն և տան պահապան։
 
Խոշոր չափի շների օգտագործման մասին առաջին հիշատակությունները վերաբերում են [[մթա]] [[I դար]]ին, երբ հայոց արքա [[Տիգրան Բ Մեծ]]-ի զորաբանակում մասսայական բնույթ էր կրում դրանց կիրառումը։
 
Կովկասյան հովվաշան ծագման վերաբերյալ կա երկու վարկած։ Դրանցից մեկն այն է, որ այս շները առաջացել են [[Տիբեթ]]յան շներից և նրանց մասին հիշատակվում է մթա [[1121]] թ-ին։ Ըստ երկրորդ վարկածի, այս ցեղատեսակի հայրենիքը [[Ուրարտու]]ն է։<ref name="kav">[http://www.youtube.com/watch?v=xw4DwsalcrY&list=UUKzu78wtFlf4zO0TPpjdSyQ],Урарту - родина кавказских овчарок</ref> Կան շան պատկերներ, որոնք շատ նման են Կովկասյան հովվաշանը և որոնք ըստ երևույթին պահպանել են Ուրարտուի [[քաղաք]]ներն ու [[ամրոց]]ները: Մթա [[VII դար]]ում Ուրարտուի ծաղկման շրջանն էր և կարելի է ենթադրել, որ Կովկասյան հովվաշները արդեն իսկ գոյություն են ունեցել Կովկասում։
 
[[1765]] թ-ին Կովկասյան հովվաշները որպես պարեկային շներ, գործածվել են թուրքական բանակում։ [[Ռուսաստան]]ի կողմից Կովկասի գրավման ժամանակ, հրամանատարության կողմից հատուկ հրամանով Կովկասյան հովվաշները ընդգրկվեցին պարեկային ծառայության՝ բոլոր ամրոցներում, որոնք գտնվում էին մարտական գործողությունների թատերաբեմում։
Տող 23.
 
Մեծ մասսայականություն է վայելում [[Վրաստան]]ում, [[Հայաստան]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Դաղստան]]ում, ինչպես նաև կովկասյան այլ ժողովուրդների շրջանում։ Ունի մի քանի ենթատեսակներ՝ վրացական, հայկական և այլն։ Ցեղատեսակի հայկական ենթատեսակներից է [[Կարս]]ի հովվաշունը, որն արդեն իսկ դիտվում է որպես առանձին ցեղատեսակ՝ [[Հայկական գամփռ]] կամ պարզապես [[Գամփռ]] անվանումով։
 
== Ծանոթագրություններ ==
 
 
[[Կատեգորիա:Շան ցեղատեսակներ]]