«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 108.
 
=== 1953—1970 ===
ՍԲԿՏ-ն ապրեց երկրի լավագույն թիմերի կազմի մեջ ընդամենը երկու սեզոն։ 1953 թվականին գարնանը մահանում է ԽՍՀՄ-ի Սովետական նախագահ [[Իոսիֆ Ստալին]]ը, որոշ ժամանակ անց գնդակահարվեց ԽՍՀՄ-ի Սովետական նախագահի տեղակալ Նիկոլայ Բերիան։ Այդ նույն տարվա աշնանը նահանգի նախագահ Նիկոլայ Բուլգանին ստորագրեց ֆուտբոլային թիմերի վերստեղծման հրամանագիրը, այդ թիմերի թվում մտավ նաև ՍԲԿՏ-ն։ Թիմի հին մարզիչ ընտրվել էր Գրիգորի Պինաիչև-ը, նրա օգնականներն էին Կոնստանտին Լյասկովսկին և Գրիգորի Ֆեդոտովը։ Կազմի հետ կապված եղան փոքրիկ խնդիրներ, «լեյտենանտների թիմի» մի քանի աստղեր կամ ավարտել էին իրենց կարիերան, կամ էլ նրանց տարիքը թույլ չէր տալիս մնալ պրոֆեսիոլան մակարդակի։ Այնուամենայնիվ, վերականգնված թիմի կազմի մեջ մտան դարպասապահներ Վլադիմիր Նիկանորովը, Բորիս Ռազինսկին, պաշտպաններ Անատոլի Բաշաշկին, Յուրի Նիրկովը, Անատոլի Պորխունովը, Անատոլի Կրուտիկովը (ով եկել էր «Հիմիկ» ակումբից), կիսապաշտպաններ Ալեքսանդր Պետրովը, հարձակվողներ Վլադիմիր Դյեմին, [[Վալենտին Եմիշև|Վալենտին Եմիշևը]], Վասիլի Բուզունովը (ով եկել էր սվերդլովսկյան ԴՕ ակումբից), Վիկտոր Ֆյեդորովը, Սերգեյ Կորշունովը (երկուսն էլ լուծարված ՎՎՍ ակումբից)<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=78&page=2|title=«Возрождение», стр. 2|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64siyFZkx|archivedate=2012-01-22}}</ref><ref name="стр 21">Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 21</ref>:
 
Վերականգնված ՍԲԿՏ թիմի առաջին խաղը տեղի ունեցավ [[1954]] թվականի [[ապրիլի 5]]-ին [[Կիև]]ում, խաղալով «Տորպեդոյի» հետ, որը Նիժնի Նովգորոդից էր։ Խաղը ավարտվեց 1:1 հաշվով, բանակայինների միակ գոլը խփել է Վասիլի Բուզունովը։ Մեկ շաբաթ անց ՍԲԿՏ-ն նույն տեղում խաղաց տեղի «Դինամոյի» հետ։ Ոչ հաջող խաղի համար թիմը այս սեզոնը ավարտեց միայն 6-րդ տեղով (13-ից), հավաքելով 24 միավոր։ Այնուամենայնիվ, թիմը երբեմն կարողանում էր պայքար մղել առաջատարների հետ։ Այդպես, 2:1 հաշվով, այդ սեզոնում, նրանք հաղթեցին մոսկովյան «Սպարտակին» (գոլերը հեղինակեցին Կորշունովը և Բուզունովը)<ref name="стр 21" />: