«Տարսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''ՏԱՐՍՈՆ''', քաղաք [[Դաշտային Կիլիկիա]]յում, Կյուդնոս գետի զույգ ափերին: Տարսոնի հիմնադրումն վերագրում է Տարսիսին (Նոյի որդի Հաբեթի սերնդից): Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] հիշատակված վաճառաշահ Թարշիշին: Տարսոնում գտած խեթական կնիքները վկայում են, որ այն մտել է խեթական պետության կազմի մեջ: Մ.թ.ա. XII-VIIդդ. եղել է երկաթի մշակման , արհեստադործության ու առեւտրի կենտրոն, կարեւոր դեր խաղացել Կիլիկիայում կազմավորված հնագույն թագավորության կյանքում: Մ.թ.ա. VIIդ. ընկել է [[Ասորեստան]]ի, մ.թ.ա. VI-IVդդ.՝ [[Աքեմենյան Իրան]]ի, այնուհետեւ՝ [[Սելեւկյաններ]]ի տիրապետության ներքո: Վերջիններիս օրոք Տարսոնում ծաղկել եւ զարգացել է հելլենիստական մշակույթը, դարփել գիտության առաջատար կենտրոն: Տարսոնում են ստեղծագործել անտիկ գիտնականներ [[Արտեմիդորոս]]ը, [[Դիոդորոս]]ը, [[Արտեմիդորոս]]ը, [[Նեստոր Ակադեմիա]]ն, [[Արքեմադոս]]ը: Տարսոնը ունեցել է ազատ ու ինքնավար քաղաքի արտոնություն, հանել դրամներ: Մ.ք.ա. 80-70-ական թթ. Տարսոնը մտել է[[ Տիգրան Բ Մեծ]]ի հելլենիստական տերության, ապա ՝ Հռոմեական կայսրության մեջ: Եղել է [[Կիլիկիա]] կայսերական նահանգի կենտրոնը: [[Հուլիոս Կեսար]]ը, վերակառուցելով Տարսոնը, այն վերանվանել է Հուլիոպոլիս: Հռոմի եռապետ [[Մարկոս Անտոնիոս]]ը Տարսոնը դարձրել է իր տերության մայրաքաղաքը եւ մեծ շուքով այնտեղ կատարել հարսանեկան հանդեսը [[Եգիպտոս]]ի թագուհի [[Կլեոպատրա]]յի հետ: Հռոմեական եւ բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Տարսոնը եղել է բարգավաճ քաղաք, իսկ IV դարից՝ արքեպիսկոպոսանիստ: Տարսոնում ծնվել է հրեա [[Պողոս առաքյալ]]ը: VII դ. վերջին Տարսոնը նվաճել են արաբները՝ այն դարձնելով ռազմական խոշոր հենակետ Բյուզանդիային դեմ: Արաբա-բյուզանդական կռիվների ժամանկ Տարսոնի քրիստոնյա բնակչությոան զգալի մասն արտագաղտել է, անկում է ապրել քաղաքի տնտեսությունը, մշակութային կյանքը: X դ. Տարսոնում բնակվող հույների, ասորիների եւ արաբների համեմատությամբ հայերը կազմել են գերակշռող մեծամասնություն: 973-ից եղել է հայկական արքեպիսկոպոսության կենտրոն: 1040-80-ին այն մտել է հայ իշխան [[Աբլղարիբ Արծրունի|Աբլղարիբ Արծրունու]] տիրության մեջ եւ եղել հայկական զորակայան: XIIդ. քաղաքն անցել է մերթ հայերին, մերթ բյուզանդացիներին, մերթ խաչակիր ասպետների ձեռքը:
XIIդ. վերջին Տարսոնը վերջնականապես միավորվել է Կիլիկյան Հայաստանին: Ապրել է տեւական նոր վերելք: [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] արքեպիսկոպության ժամանակներից Տարսոնը դարձել է միջնադարյան հայ մշակույթի առաջատար կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց: Արքունի քաղաք Տարսոնի մայր տաճարում՝ Ս.Սոփիայում, տեղի են ունեցել [[ԼեւոնԼևոն Բ Մեծագործ]]ի եւ նրա հաջորդների թագադրման արարողությունները:
1375թ. Կիլիկիայում հայկական պետության անկումից հետո Տարսոնը, ընկնելով Եգիպտոսի արաբական սուլթանության, ապա 1487-ից՝ օսմանյան սոիլթանության տիրապետության ներքո, հետզհետե ավերվել է եւ վերածվել անշուգ ավանի:
XXդ. սկզբին Տարսոնում ապրում էին 3-4 հազար հայեր, որոնք բռնագաղթի ենթարկվեցին կամ կոտորվեցին 1915-ին՝ [[Մեծ եղեռն]]ի ժամանակ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տարսոն» էջից