«Թռչուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 79.
 
== Արյունատար համակարգ ==
Թռչունների [[սիրտ]]ը քառափորշ է, կազմված է երկու նախասրտերից և միմյանցմիմյանցից միջնապատով բաժանված երկու փորոքներից։ Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում՝ զարկերակային և երակային [[արյուն]]ը չի խառնվում։ Սրտի ձախ փորոքից զարկերակային արյունը գնում է մարմնի բոլոր օրգանները և [[հյուսվածք]]ները, իսկ աջ փորոքից դեպի [[թոքեր]]՝ երակային արյուն։
 
Թոքային երակներով զարկերակային արյունը թափվում է ձախ նախասիրտ և ապա՝ ձախ փորոք։ Ձախ փորոքից դուրս են գալիս աորտայի աջ աղեղը (թռչունների ձախ աղեղը վերացել է), որը ճյուղավորվելով զարկերակային արյուն է մատակարարում բոլոր [[օրգան]]ներին։ [[Բջիջ]]ներում և հյուսվածքներում կատարվում է գազափոխանակություն։ Զարկերակային արյունից բջիջներին և հյուսվածքներին են անցնում [[թթվածին]]ը և սննդանյութերը, իսկ ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերը՝ արյան մեջ։ Զարկերակային արյունը փոխարկվում է երակային արյան, հավաքվում խոշոր երակների մեջ և վերադառնում աջ նախասիրտ և ապա՝ աջ փորոք։ Աջ փորոքից թոքային զարկերակներով երակային արյունն ուղղվում է դեպի թոքեր։ Թոքերում կատարվում է գազափոխանակություն՝ երակային արյունը վերածվում է զարկերակային արյան և, ինչպես նշվեց, թոքային երակներով թափվում է ձախ նախասիրտ։