«Պրոֆեսիոնալ ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 108.
Պրոֆեսիոնալ ըմբշամարտում նկարագրվող դեպքերը կարող են լինել երկու մակարդակի՝ «ռինգային», այսինքն շոուի ընթացքում նախապես մշակված սցենարով տեղի ունեցող դեպքերը, և «ռինգից դուրս»՝ այսինքն ներկայացումներից դուրս տեղի ունեցած իրական դեպքերը, որոնք կարող են ուղղակիորեն ազդել մարզիկների ելույթների վրա (օրինակ՝ մարզական [[Պայմանագիր|պայմանագրերի]] ավարտ, իրական վնասվածքներ և այլն)։
 
Առանձնահատուկ ուշադրություն է տածվում այն ըմբիշներիռեստլերների հանդեպ, ովքեր հանդես են գալիս իրական անվամբ։ Ըմբշամարտիկի կերպարի կատարած գործողությունները համարվում են գեղարվեստական զարգացումներ և չպետք է ոչ մի կերպ ասոցացվեն տվյալ անձնավորության ոչ-ռինգային [[կյանք]]ի ու գործունեության հետ։
=== Քեյֆեբ ===
Պատմությանը հայտնի չէ այն տարեթիվը, երբ ռեստլինգը [[Մրցակցություն|մրցակցային]] [[ըմբշամարտ]]ից վերածվեց ժամանցի տարատեսակի։ Երկար տարիներ շարունակ բազմաթիվ ըմբիշներռեստլերներ իրական կյանքում իրենց դրսևորում էին ռինգային կերպարների նման՝ սպորտաձևի երկրպագուներին փորձելով ցույց տալ տվյալ արդյունաբերության ճշմարտանմանությունը։
 
Սպորտային պատրանքի ստեղծմանը և դրա հետագա ճշմարտանմանության պահպանմանն ուղղված միջոցառումների ընդհանուր պրակտիկան ռեստլինգի եզրաբանությունում կոչվում է [[քեյֆեբ]]։ Կանխորոշված մարտերի ընթացքում մարզիկների ազատ հաղորդակցության համար գոյություն ունի մարզաձևին հատուկ [[բառապաշար]] և [[մեղմասություն]], որոնք անհասկանալի են կողմնակի անձնաց։
Տող 125.
Չնայած վերահսկիչ մարմնի բացակայությանը, պրոֆեսիոնալ ըմբշամարտում գործում են որոշակի ռինգային կանոններ։ Կանոնները կարող են աննշան կերպով տարբերվել ըստ շոուն անցկացնող կազմակերպության։
=== Ընդհանուր կառուցվածք ===
[[Պատկեր:Wild Bill Longson & Bobby Managoff.jpg|մինի|[[20-րդ դար]]ի [[Հայերը ԱՄՆ-ում|ամերիկահայ]] պրոֆեսիոնալ ըմբիշռեստլեր [[Ռոբերտ Մանուկյան]]ը (Բոբի Մանագոֆ)]]
Մարտերն անցկացվում են երկու և ավելի կողմերի միջև։ Յուրաքանչյուր կողմը կարող է բաղկացած լինել մեկ և ավելի մարզիկներից։
 
Տող 140.
Գոյություն ունեն մարտատեսակներ, որոնցում հաղթանակելու համար անհրաժեշտ է գրանցել մեկից ավելի փինֆոլներ, հանձնվեցումներ և այլն։ Առավել տարածված են հաղթանակի արձանագրման 3-վայրկյանանոց ֆոլերը։ Մարտերը կարող են ունենալ նաև ժամանակային սահմանափակում (20, 30 կամ 60 [[րոպե]]), որոնց ժամանակ բավականաչափ ֆոլ չստանալու դեպքում մարտն ավարտվում է առանց հաղթողի (ոչ-ոքի)։ Ժամանակային սահմանափակում ունեցող մարտերը ռեստլինգի եզրութաբանությունում կոչվում են «երկաթե մարդու մարտ» ({{lang-en|''Iron Man match''}})։
 
Մի շարք մասնակիցներ ունեցող մարտատեսակներն առաջնորդվում են բացառման (էլիմինացիոն) սկզբունքով։ Իր դեմ ֆոլ ստացած մարզիկը պարտավորվում է լքել մրցասպարեզը։ Մարտն ավարտվում է այն ժամանակ, երբ ռինգում մնում է մեկ ըմբիշ։ռեստլեր։ Այնումենայնիվ, գոյություն ունեն բացառման սկզբունքով չառաջնորդվվող ըմբշամարտի մարտատեսակներ, որոնցում հաղթանակ տանելն հնարավոր է միայն մեկ ֆոլի արձանագրմամբ։ Սա նշանակում է, որ եթե նման մարտերում խաղարկվում է որևէ չեմպիոնական տիտղոս, ապա գործող չեմպիոնը կարող է կորցնել իր տիտղոսը՝ նույնիսկ առանց փինֆոլի կամ հանձնվեցման ենթարկվելու (ի տարբերություն անհատական մենամարտերում, որոնց ժամանակ գործող չեմպիոնը, օգտվելով '''չեմպիոնի առավելությունից''', կարող է դիտավորյալ ինքն իրեն որակազրկել կամ ռինգից դուրս մնալ, սակայն կրկին չկորցնել տիտղոսը)։ Բազմանդամ մարտերում որակազրկման քաղաքականություն չի կիրառվում։
[[Պատկեր:Professional wrestling ladder match.jpg|մինի|ձախից|250px|«WWE Money in the Bank» իրադարձության ժամանակ ([[2009]])]]
Գոյություն ունեն բազմաթիվ բազմանդամ մարտեր, որոնք ունեն հաղթողին հռչակելու տարբեր գրավականներ։ Առավել տարածված են սանդուղքային մարտերը ({{lang-en|''ladder match''}})։ Պարզ սանդուղքային մարտերում մասնակցող ըմբիշներըռեստլերները, կամ թիմերը հաղթելու համար պետք է ռինգի կենտրոնում տեղադրեն շարժասանդուղք և այն մագլցելով ձեռք գցեն ռինգի վերևում կախված մրցանակին։ Սանդուղքային մարտը հաջող անցկացնելու համար ըմբիշըռեստլերը կամ ըմբիշներիռեստլերների թիմը պետք է մրցակցի կամ մրցակիցներին կարողանա տևական ժամանակով մեկուսացված պահել։ Որպես արդյունք, սանդուղքը կարող է օգտագործվել որպես զենք։ Նման մարտերում մրցանակ կարող են հանդիսանալ հատուկ պայմանագրերը, որոնք հաղթողին կարող են ցանկացած պահի տիտղոսային մարտի հնարավորություն տալ։
 
Նմանատիպ սկզբունքով աշխատող մարտատեսակ է թագավորական մարտը ({{lang-en|''battle royal''}})։ Մարտը սկսվում է երկու ռեստլերի մասնակցությամբ և որոշակի ինտերվալներից հետո ռինգ են մտնում նոր մարտիկներ։ Հաղթանակելու համար անհրաժեշտ է մրցակիցներին նետել ռինգի վերին լարի վրայով այնպես, որ երկու ոտքերն էլ դիպչեն ռինգից դուրս գտնվող հատվածին։ Մարտի հաղթող է հռչակվում ռինգում գոյատևած վերջին մարզիկը։ Թագավորական մարտի օրինակ է «''WWE''»-ի «''Royal Rumble''» կոչվող մարտը, որի ժամանակ մարտն սկսվում է երկու մարզիկի մասնակցությամբ, այնուհետև 90 [[վայրկյան]] ինտերվալներով (նախկինում՝ 2 [[րոպե]]) ռինգ են մուտք գործում նոր ըմբիշներ։ռեստլերներ։ Մասնակիցների ընդհանուր քանակը կարող է հասնել 30-40 հոգու։
 
Յուրաքանչյուր մարտի համար նշանակվում է մրցավար (ռեֆերի)։ [[Լուչա Լիվռե|Լուչա լիվռե]]ի բազմամարդ մարտերի համար նշանակվում են երկու մրցավարներ, որոնցից մեկը պարտավորվում է գտնվել ռինգում, իսկ մյուսը՝ ռինգից դուրս։
 
Մրցավարների՝ վերջնական արբիտր լինելը ցուցադրական է, քանի որ նրանց գլխավոր պատասխանատվությունը ըմբշամարտիկների և ետնաբեմում գտնվող սցենարիստների միջև կապ հաստատելն է։ Մրցավարները ներկա են նույնիսկ այն մարտերում, որոնցում նրանց կարիքն այդքան էլ չկա (օրինակ՝ սանդուղքային մարտեր)։ Չնայած մրցավարների գործողություններին երբեմն տրվում են դրամատիկական նրբերանգներ, այնուամենայնիվ, թատերական անկողմնապահ մարմնի տպավորություն թողնելու համար մրցավարները պարտավորվում են հավատարիմ մնալ որոշակի կանոնների ու պահանջների։ Միայն մրցավարներին է պատկանում ֆոլի կամ որակազրկման արձանագրումը, ուստի շատ հաճախ բացական կերպարով հանդես եկող ըմբիշներըռեստլերները (հիլ) փորձում են շեղել կամ մեկուսացնել մրցավարներին, որպեսզի արգելված հնարքներ օգտագործեն մրցակցի վրա։
 
Ժամանակ առ ժամանակ օգտագործվում են հյուր մրցավարներ, ովքեր օգտագործելով իրենց հայտնիությունը, սովորաբար մարտը վարում են որոշակի կողմնապահությամբ։ Դրական կերպարում հանդես եկող հյուր մրցավարները ամեն ինչ անում են հիլ ըմբշամարտիկի զեղծարարությունները կանխելու համար։
Տող 163.
=== Թիմային կանոններ ===
[[Պատկեր:Jeff-Hardy-Dropkick,-RLA-Melb-10.11.2007 filtered.jpg|մինի|ձախից|220px|Ավանդական թիմային մարտ. [[Ջեֆ Հարդի]]ն օդային ոտնահարված է հացնում [[Էդդի Ֆաթու|Ումագա]]յին, իսկ համապատասխան թիմակիցներ [[Թրիփլ Էյչ]]ը և [[Ռենդի Օրտոն]]ը սպասում են փոխատեղվելուն]]
Ավանդական թիմային մարտերում յուրաքանչյուր խմբից ռինգում գնվելու իրավունք ունի այսպես կոչված «օրինական» կամ «ակտիվ» մասնակիցը։ Փոխատեղվելու համար նույն թիմը ներկայացնող ըմբիշներըռեստլերները պետք է ֆիզիկապես դիպչեն միմյանց (սովորաբար կատարվում է [[ձեռք]]ի ափերով)։ Օրինական մասնակցի կարգավիճակը կորցրած մարզիկին ներասպարեզային տեղամասը լքելու համար հատկացվում է 5 վայրկյան։
 
Ոչ օրինական մասնակիցը պետք է ռինգային գոտուց դուրս կանգնի և խուսափի հակառակորդ խմբի ոչ օրինական մրցակցի և/կամ մրցավարի հետ ընդհարվելուց։ Գրեթե բոլոր կազմակերպություններում ոչ օրինական մասնակիցը պարտավորվում է դիպչել ռինգային կցորդին կամ առնվազն բռնվել դրան կցված ճոպանից։
Տող 169.
Որոշ բազմամարդ թիմային մրցույթներում սահմանվում է օրինական մասնակիցների որոշակի քանակ։
 
Սցենարից զատ, ըմբիշներիռեստլերների փոխատեղումը վերջիններիս հնարավորություն է տալիս հանգստանալու, քանզի թիմային մարտերը երբեմն աչքի են ընկնում տևականությամբ։
 
«Տեխասյան տորնադո» ձևաչափի թիմային մարտերում օրինական մասնակից են համարվում բոլոր մարտիկները, ովքեր բոլորն էլ կարող են միաժամանակ մարտադաշտում գտնվել։ Այս տարատեսակում չի գործում որակազրկումը։
Տող 178.
==== Փինֆոլ ====
 
Փինֆոլը պրոֆեսիոնալ ըմբշամարտում հաղթանակ տանելու ամենատարածված ձևն է։ Իր հաշվին փինֆոլ գրանցելու համար ըմբիշըռեստլերը պետք է հակառակորդի ուսերը սեղմի ներքնակին, իսկ այդ ժամանակ հանդիպման մրցավարը [[ձեռք]]ի ափով պետք է երեք անգամ հարվածի նույն ներքնակին (եռահաշվարկ)։ Պարտվող մարզիկի՝ մեջքի վրա գտնվելը պարտադիր պայման է։ Մրցավարի կողմից եռահաշվարկն սկսվում է այն ժամանակ, երբ ըմբշամարտիկի ուսերը դիպչում են ներքնակին, իսկ հակառակորդը մարմնի ցանկացած մասով ֆիքսում է տվյալ դիրքը։ Փինֆոլից խուսափելու համար անհրաժեշտ է մինչև եռահաշվարկի կայանալը դուրս պրծնել ֆիքսված վիճակից (ինչը կոչվում է «քիքաուտ»)։
 
Փինֆոլը չի արձանագրում այն դեպքում, երբ հարձակվող մարզիկը որպես լծակ օգտագործում է ռինգային լարերը կամ բռնվում է պաշտպանվողի ռինգային հագուստից (եթե տվյալ մարտի պայմաններն այլ բան չեն թելադրում)։
Տող 188.
Մենամարտն հաղթանակելու գրավականներից է նաև մրցակցին որևէ տեսակի բռնվածքի մեջ պահելով վերջինիս ստիպել հրաժարվել հետագա մրցապայքարից։
 
Բռնվածքի մեջ գտնվող ըմբիշըռեստլերը հանձնվելու որոշման մասին կարող է տեղեկացնել մրցավարին բերանացի (այն իրադրություններում, երբ մարմնի այլ մասերով հնարավոր չէ կատարել հանձնվելու ժեստ)։ Հանձնվելու մասին կարելի է տեղեկացնել նաև ազատ ձեռքը ներքնակին կամ մրցակցին թփթփացնելով։ Տվյալ [[ժեստ]]ն առավել լայն տարածման է արժանացել [[Ընդհանուր մենամարտեր|խառնամարտ]]իկ [[Քեն Շեմռոք]]ի կողմից՝ ուշ 90-ականներին։ Բռնվածքից պաշտպանվող ըմբիշըռեստլերը կարող է ազատ ձեռքերն օգտագործել դեպի մոտակա լարը հասնելու և դրանից բռնվելու համար, ինչը հանձնվել չի նշանակում։
[[Պատկեր:Kurt Angle effectue un ankle lock.jpg|մինի|ձախից|Հանձնվեցման փորձ ոտնաթաթի վրա ուժ գործադրելով]]
Հանձնվեցնող հնարքների օգտագործումը սկզբնապես մեծ տարածություն է ունեցել ռեստլինգում, սակայն կեչ ենթատեսակի անջատումից ի վեր բավականին քիչ օգտագործում ունի ներկայիս ռեստլինգում։ Այնուամենայնիվ, ըմբշամարտի պատմության մեջ կան բազմաթիվ ըմբիշներռեստլերներ, ինչպիսիք են [[Քրիս Ջերիքո]]ն, [[Ռիկ Ֆլեյր]]ը, [[Բրետ Հարթ]]ը, [[Քուրտ Էնգլ]]ը, [[Քեն Շեմռոք]]ը, [[Քրիս Բենուա]]ն, [[Դին Մալենկո]]ն, Թազը և այլք, ովքեր մարտերը հաղթում էին հանձնվեցնող հնարքների օգտագործմամբ։ Այն ըմբիշներըռեստլերները, ովքեր որպես այցեքարտային հնարք օգտագործում են հանձնվեցումներ, ներկայացվում են որպես բռնվածքային մասնագետներ, ինչպես նաև նման հնարքներն առավել արդյունավետ և ցավոտ կերպով իրականացոնողներ։
 
Համաձայն ըմբշամարտի կանոնավոր հանդիպումներում ընդունված կանոնների՝ երկու մրցակիցների միջև ցանկացած ֆիզիկական կոնտակտը պետք է դադարեցվի եթե մարզիկներից մեկը բռնվել է ռինգային լարից կամ գտնվում է լարի ներքևում. սա հանդիսանում է բռնվածքի կոտրման առավել տարածված ձևը ({{lang-en|''rope break''}})։ Երբ պաշտպանվողին հաջողվում է այս քայլին դիմել, մրցավարը դա նկատելով անմիջապես հորդորում է հարձակվողին բաց թողնել, ինչի չկատարման դեպքում սկում է հաշվել մինչև հինգը։ Եթե հաշվարկը նույնպես անարդյունք է անցնում, մրցավարը կարող է դադարեցնել մարտը և արձանագրել հարձակվող ըմբշամարտիկի որակազրկումը։
Տող 212.
==== Որակազրկում ====
 
Մարտում արգելված գործողությունների կիրառման և/կամ որոշակի կանոնների խախտման պատճառով պարտություն կրելու երևույթը կոչվում է որակազրկում։ Որակազրկված ըմբիշնռեստլերն անմիջապես համարվում է պարտված։ Չնայած քաունթաուտը տեխնիկապես նույնպես որակազրկում է համարվում, այնուամենայնիվ ռեստլինգում տվյալ եզրույթներն առանձին են հանդես գալիս, քանի որ երբեմն առանց որակազրկման մարտերում կիրառվում է քաունթաուտի կանոնը։
 
Անցկացվող մարտի ժամանակ որակազրկման հայտարարումը կարող է տարբեր պատրվակներով պայմանավորված լինել, ինչպիսիք են՝
Տող 228.
* Խառը թիմային մարտում հակառակ սեռին հարվածելու դեպքում։
 
Պրակտիկայում ոչ բոլոր խախտումներն են հանգեցնում որակազրկման, քանի որ մրցավարը որոշումներ կատարելիս կարող է օգտագործել սեփական դատողությունը։ Սովորաբար այն խախտումները, որոնք անմիջապես ենթակա են արձանագրման, և այդ կերպ՝ տանում են մարտի դադարեցմանը, հանդիսանում են գոտկատեղից ներքև հարվածը, առարկաների կիրառումը, ներխուժումը կամ մրցավարի վրա հարձակումը։ «[[WWE]]»-ում մրցավարը պետք է անձամբ տեսնի խախտումները, հակառակ դեպքում մարտը չի դադարեցվում։ Հնարավոր մարտադաշտի վտանգավոր հատվածում գտնվելու պատճառով հենց մրցավարները ենթարկվեն նոկաուտի։ Մինչև տապալված մրցավարի վերականգնումը կամ փոխարինումը ըմբիշներըռեստլերները կարող են օգտվել ազատությունից և կիրառել ցանկացած տեսակի արգելված հնարք։ Մրցավարի անկումը ձեռնտու չէ այն մարտիկին, ով հակառակորդին պահել է ներքնակի վրա և սպասում է եռահաշվարկին, ինչը կատարելու լիազորություն ունի միմիայն մրցավարը։
 
Որակազրկումը կարող է լինել երկկողմանի, եթե մրցակցող կողմերը միաժամանակ հրաժարվում են կատարել մրցավարի հորդորները կամ միաժամանակ օգտագործում են արգելված հնարքներ։
 
==== Ոչ-ոքի ====
Պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումը կարող է ավարտվել ոչ-ոքի արդյունքով, ինչը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են ըմբիշներիռեստլերների միաժամանակ որակազրկումը (օրինակ [[Պրոֆեսիոնալ ըմբշամարտ#քաունթաուտ|քաունթաուտ]]ի, կամ մարտիկների՝ փողոցային կռվի բռնկման դեպքում), տասնահաշվարկին երկու մրցակիցների չարձագանքելը, կամ կրկնակի [[Պրոֆեսիոնալ ըմբշամարտ#Փինֆոլ|փինֆոլ]]ի միջոցով միաժամանակ հաղթանակ տանելը։ Ավանդաբար, տիտղոսային մարտերի ոչ-ոքի արդյունքի դեպքում գործող չեմպիոնը չի կորցնում չեմպիոնական գոտին, կամ որոշ դեպքերում գոտին դառնում է թափուր։ Մարտը կարող է ոչ-ոքի արդյունքով հանգուցալուծվել նաև ժամանակային սահմանափակմամբ հանդիպումներում (երբ հատկացված ժամանակում հաղթողներ չեն արձանագրվում)։
 
==== Չկայացած մարտ ====
Տող 246.
[[Լատինական Ամերիկա]]յում և անգլախոս երկրներում ռեստլերները (ինչպես նաև ելույթ ունեցող այլ օժանդակ անձինք) ռինգում մարմնավորում են կերպարների (գիմիկ)։ Կերպարները կոչված են մարզիկի անձի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու։ Չնայած որոշ կերպարներ կարող են ունենալ մուլտֆիլմանման նրբերանգներ (օրինակ՝ [[:en:Doink the Clown|Ծաղրածու Դոյնք]]ը), այնուամենայնիվ կերպարների մեծ մասն աչքի էընկնում ճշմարտանմանությամբ (օրինակ [[Քրիս Ջերիքո]], [[Դուեյն Ջոնսոն|Ռոք]], [[Ջոն Սինա]], [[Սթիվ Օսթին]], [[Սի Էմ Փանք]])։ [[Լուչա Լիվռե|Լուչա լիվռե]]ում հանդես եկող լուչադորները, որպես ավանդույթ, ելույթ են ունենում դիմակներով<ref name="SS1">{{cite web| last=Լանդին|first=Լի |title=Մատանիների տիրակալները| url=http://www.sleuthsayers.org/2013/04/lord-of-rings.html |publisher=«Սլութսեյերս»| location=Օռլանդո| date=2013-04-14}}</ref>։
 
Բազմաթիվ ըմբիշներռեստլերներ մասնագիտական կարիերայում օգտագործել կամ օգտագործում են իրենց իրական անուն-ազգանունները (կամ դրանց աննշանորեն փոփոխված տարբերակները)։ Առավել տարածված օրինակներից են [[Բրետ Հարթ]]ը, [[Ջոն Սինա]]ն, [[Ռենդի Օրտոն]]ը և այլք։ Որոշ մարզիկներ էլ իրենց ողջ կարիերայի ընթացքում հանդես են գալիս միայն մեկ ռինգային անվան ներքո (օրինակ՝ [[Շոն Մայքլզ]], [[Ռիկի Ստիմբոտ]] և այլն)։ Երբեմն ռեստլերի ռինգային կերպարի [[հեղինակային իրավունքներ]]ը պատկանում են կազմակերպությանը, և նոր աշտանքի վայր գտնելիս ռեստլերն իրավունք չունի նախկին կազմակերպությունում օգտագործած անվամբ հանդես գալ։ Որոշ ըմբիշներռեստլերներ օրինական կերպով անվանափոխվում են որպեսզի ցանկացած առաջնությունում ամբողջապես լիազորված լինեն օգտագործելու տվյալ անունը (օրինակ՝ [[Վերջին մարտիկ]])։ Որոշ ըմբիշներռեստլերներ իրենց ռինգային կերպարի հանրաճանաչության շնորհիվ ունեցել են զգալի հաջողությունների շոուբիզնեսի այլ ասպարեզներում (օրինակ՝ [[Հալկ Հոգան]], [[Էլ Սանտո]], [[Դուեյն Ջոնսոն|Ռոք]] և այլք)։ Որոշ նախկին ըմբշամարտիկներ նույնիսկ իրենց ուժերն են փորձել քաղաքական հարթակում (օրինակ՝ [[Անտոնիո Ինոկի]], [[Ջեսի Վենտուրա]] և այլք)
 
Որպես կանոն, ռեստլինգի հանդիպումներն անցկացվում են պրոտագոնիստի (դրական կերպար կամ «բեյբիֆեյս») և անտոգոնիստի (բացասական կերպար կամ «հիլ») միջև։ Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում մեծ տարածում ունեն նաև չեզոք կերպարները («թվիներ»), որոնք ո՛չ լիարժեքորեն դրական են, և ո՛չ էլ բացասական։
 
Ժամանակ առ ժամանակ ըմբիշներըռեստլերները կարող են փոխել իրենց կերպարի ուղղությունը դրականից բացասական կամ հակառակը (heel/face turn)։ Կերպարային փոփոխությունը կարող է լինել ինչպես անսպասելի, այնպես էլ կառուցվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Որոշ կերպարային փոփոխություններ նշանակալի ազդեցություններ են ունեցել ըմբիշներիռեստլերների կարիերայում։ Առավել հայտնի կերպարային փոփոխության օրինակներից է [[Հալկ Հոգան]]ի անակնկալ բացասականացումը՝ շուրջ մեկ տասնամյակ արդյունաբերության գլխավոր դրական կերպարում հանդես գալուց հետո։ Որոշ ըմբիշներիռեստլերների կերպարային փոփոխություններ էական ազդեցություն չեն ունենում վերջիններիս կարիերաների վրա։ Չափազանց հաճախ կատարվող կերպարային փոփոխությունները հանդիսատեսի մոտ կարող են անտարբերություն առաջացնել։
 
Կերպարի դրական կամ բացասական ուղղվածությունը կարող է ժամանակի ընթացքում ինչպես փոփոխման ենթարկվել, այնպես էլ մնալ նույնը ողջ կարիերայի ընթացքում։ Շատ հաճախ կերպարի բացասականացումը կարող է այն աստիճան դրականորեն ընդունվել հասարակության կողմից, որ ժամանակի ընթացքում այն կունենա դրական ընդունելություն ([[wikt:Հակահերոս|հակահերոս]])։
Տող 293.
Ռեստլինգի շոուների առանցքային թատերական տարրերից է ռինգային մուտքը։ Որոշ ըմբշամարտիկների համար առավել բնորոշ է իրենց ռինգային մուտքով ուշադրության արժանանալը, քան բուն մարտաոճով, հատկապես երբ երկար բացակայությունից հետո ռինգ են վերադառնում նախկին առաջնային մարզիկները։
 
Ռեստլերների բացարձակ մեծամասնությունը ռինգ է մտնում թեմատիկ երաժշտության ներքո։ Թեմատիկ երաժշտական կատարումը սովորաբար արտացոլում է մարզիկի կերպարի ինքնությունը։ Բազմաթիվ ըմբիշներիռեստլերների (հատկապես [[Միացյալ Նահանգներ]]ում հանդես եկող) համար օգտագործվող կատարումների խոսքերը և երաժշտությունը գրված են հատուկ վերջիններիս ռինգային մուտքի համար։ Երաժշտական ուղեկցման պրակտիկաներն առավել լայն տարածում են ստացել 1980-ականների ժամանակ։ Թեմատիկ երաժշտությունն հնչեցվում է նաև մարտի ավարտից հետո։
 
Ռինգային մուտքերը կարող են տարբերվել նաև ըստ հատուկ առիթների։ Առավել առանձնահատուկ ռինգային մուտքեր են կատարվում «[[Ռեսլմանիա]]» ամենամյա իրադարձության ժամանակ։
Տող 304.
Բազմաթիվ շոշափելի կարիերա ունեցած ըմբշամարտիկներ իրենց մասնագիտական նորամուտը կատարել են անկախ մրցասպարեզներում։
=== Տղամարդկանց ռեստլինգ ===
Պրոֆեսիոնալ ըմբշամարտում հանդես եկող մարզիկների բացարձակ մեծամասնությունն [[Տղամարդ|արական սեռ]]ի է։ Սովորաբար սցենարային մրցակցությունը և/կամ դիվիզիաները սահմանվում են այն ըմբիշներիռեստլերների համար, ովքեր ներկայացնում են միևնույն մարտաոճը (օրինակ՝ տեխնիկական, բրոուլինգ, հայֆլայինգ, [[Լուչա Լիվռե|լուչա]], հանձնվեցնող, հարդքոր)։ Այնուամենայնիվ, առավել տարածված են այն մարտերը, որոնցում հանդես եկող մրցակիցները կարող են մեծապես տարբերվել ըստ հասակի, քաշի կամ [[ուժ]]ի։
=== Կանանց ռեստլինգ ===
[[Պատկեր:Los Matadores & El Torito.jpg|մինի|աջից|«Լոս մատադորես» թիմի թալիսման [[Մասկարիտա Դորադա|Էլ Տորիտո]]ն]]
Տող 320.
Ամերիկյան ռեստլինգում շեշտը դրվում է պատմասության և մարզիկներին որոշակի կերպարով ներկայացնելու վրա։
 
Չնայած մեքսիկական ռեստլինգը կամ [[լուչա լիվրե]]ն նույնպես իր ձևաչափում ունի պատմություններ և կերպարներ, սակայն դրանց առավել քիչ ուշադրություն է հատկացվում։ Լուչադորներն աչքի են ընկնում արագաշարժությամբ ու ճարպկությամբ՝ կատարելով բազմապիսի օդային ակրոբատիկ հնարքներ։ Մեքսիկական և ամերիկյան ենթատեսակների շոշափելի տարբերությունը բացատրվում է դրանց անջատ էվոլյուցիայով։ Ոճի տարածումը Մեքսիկայում սկսվել է 1930-ական թվականներից։ Լուչա լիվրեում ավելի մեծ ճանաչում ունեն առաջին ծանրքաշային կարգում ([[Իսպաներեն|իսպ]].՝ peso semicompleto, [[Անգլերեն|անգլ]].՝ cruiserweight) հանդես եկող լուչադորները։ Մարզիկները միմյանց վրա հարձակում իրականացնելու համար հաճախ օգտագործում են ռինգային պարանները՝ ինքնանետման սկզբունքով կատարելով ակրոբատիկ հնարքներ, ինչպես նաև կատարելով տարբեր հարձակվողական համադրություններ<ref>{{cite web|url= http://slam.canoe.ca/Slam/Wrestling/2006/06/17/1638198.html|title=ՍԼԵՄ ՍՊՈՐՏՍ՝ ռեստլինգ՝ լուչա լիվրե 101|publisher=«Slam.canoe.ca»|accessdate=2012 թ․ հունիսի 10}}</ref>։ Լուչա լիվրեն հայտնի է նաև թիմային մարտերով, որոնց ժամանակ մրցակից խմբերում երկուսի փոխարեն կարելի է հանդիպել երեք ըմբիշիռեստլերի<ref>{{cite web|first=Ստաս|last=Բեքման|url=http://stason.org/TULARC/sports/pro-wrestling/8-6-Lucha-Libre-confuses-me-what-are-the-rules.html|title=8.6. Լուչա լիվրեն շփոթեցնում է ինձ. որո՞նք են կանոնները|publisher=«Stason.org»|accessdate=2012 թ․ հունիսի 10}}</ref>։
[[Պատկեր:Best of the Super Juniors 2007.jpg|240px|մինի|Ճապոնական «[[New Japan Pro Wrestling]]» կազմակերպության շոուներից մեկի ժամանակ]]
Ճապոնական ռեստլինգը կամ [[պուրորեսու]]ն նույնպես ունի տարբերություններ։ Չնայած ունենալով ավանդական ամերիկյան ռեստլինգի արմատները և հանդես գալով նույն ենթաոճի ներքո, պուրորեսուն վերածվել է առանձին մարմնի<ref>{{cite web|url=http://www.dmoz.org/Sports/Wrestling/Professional/Puroresu/desc.html|title=Կատեգորիայի նկարագրություն|publisher=«Բաց տեղեկատու»|year=1995|accessdate=2009 թ․ հուլիսի 15}}</ref>։ Բացի այն հանգամանքից, որ անցկացվող մարտերի արդյունքները կանխավ որոշված են, փորձ է կատարվում հոգեբանական տեսանկյունից ճապոնական ռեստլինգն առավելագույնս ներկայացնել որպես իրական ֆուլ-կոնտակտ մարզաձև, քանի որ սույն ենթաոճում առկա են [[Մարտական արվեստներ|մարտարվեստային]] ծանր հարվածների և [[շութ ռեստլինգ]]ի հանձնվեցնող հնարքների համադրություններ<ref>{{cite web|url=http://www.puroresu.com/intro.html|title=Ծանոթացում պուրորեսուին|publisher=«Puroresu.com»|year= 1995|accessdate=2009 թ․ հուլիսի 8}}</ref>, մինչդեռ [[Միացյալ Նահանգներ]]ում ավելի շատ ուշադրություն է հատկացվում անցկացվող շոուների ժամանացային բնույթին։ Ըմբիշներըռեստլերները փոխանակվում են ոտնահարվածներով և ձեռնահարվածներով, ինչպես նաև կատարում բազմապիսի ըմբշամարտային հանձնվեցումներ։ Ի տարբերություն ամերիկյան ռեստլինգի, ճապանոկան ըմբշամարտում խորը սյուժետային պատմություններ չեն կիրառվում և դրանց փոխարեն մեծ ուշադրություն է դարձվում մարտական ոգու գաղափարին և թատերականության փոխարեն գնահատվում է ըմբիշներիռեստլերների ցուցադրած ֆիզիկական և մտավոր տոկունությունը։
 
Ճապոնական ըմբշամարտի բազմաթիվ առաջնակարգ ըմբիշներռեստլերներ, ինչպիսիք են Շինյա Հաշիմոտոն, Ռիկի Չշուն, Կեյջի Մուտոն և Մինորու Սուզուկին մինչև ռեստլինգով զբաղվելը եղել են իրական մարտարվեստային վարպետներ։ 1990-ականների ընթացքում բազմաթիվ ճապոնացի ըմբիշներռեստլերներ սկսեցին հանդես գալ [[Ընդհանուր մենամարտեր|խառնամարտ]] կոչվող [[Մրցակցություն|մրցակցային]] [[սպորտ]]աձևում։
 
== Մշակույթը ==
[[Պատկեր:Frank-gotch.jpg|160px|մինի|ձախից|[[20-րդ դար]]ի պրոֆեսիոնալ ըմբիշռեստլեր [[Ֆրենկ Գոթչ]]ը]]
Պատմության ընթացքում պրոֆեսիոնալ ըմբշամարտում զարգացվել են թե՛ արտաքին և թե՛ ներքին մշակույթներ։ Տասնամյակներ շարունակ սույն արդյունաբերությունում ընդգրկված անձանց հաջողվել է միասին ձևավորել որոշակի [[Եղբայրություն (կազմակերպություն)|եղբայրություն]]՝ մշակելով ներքին կապեր, ընդհանուր [[բառապաշար]] և փոխանցելի [[ավանդույթ]]ներ։ Ակնկալվում է, որ նորեկ մարզիկները կարիերայի սանդղակում բարձրանալուց առաջ մի քանի տարի «կվճարեն իրենց տուրքերը»՝ հանդես գալով ցածր տրամաչափի կազմակերպությունում և աշխատելով որպես ռինգային անձնակազմի անդամ<ref>{{cite web|last=Գրաբիանովսկի|first=Էդ|title=Ռեստլինգի դպրոց|work=Ինչպես է աշխատում պրոֆեսիոնալ ըմբշամարտը| publisher=«HowStuffWorks.com»|url=http://entertainment.howstuffworks.com/pro-wrestling5.htm|accessdate=2008 թ․ մարտի 21}}</ref><ref>{{cite web|last=Ռայան|first=Դերեկ|title= Բացահայտում՝ պատահական կատարելություն|publisher=«Ըմբշամարտի հռետորաբանություն»|date=2007-08-11|url=http://oratory.rajah.com/index.php?archive=3281|quote=}}</ref>։ Գրեթե բոլոր կազմարպությունների ակտիվ կազմերում ընդգրկվում են վետերան մարզիկներ, ովքեր մեծ նշանակություն են ունենում երիտասարդ կոլեգաներին ուղղորդելու և հնարավոր տարաձայնությունները փորձառու կերպով լուծելու մեջ<ref name="Unions">{{cite web|last=Գադ|first=Միտչել|title=Միավորումներ|work=Կարդալով պարանների արանքում|publisher=«WrestleZone.com»|date=2006-07-13|url= http://www.wrestlezone.com/column.php?articleid=154797119|accessdate=2008 թ․ մարտի 21}}</ref>։ Տասնամյակներ շարունակ մարզիկներին հանձնարարվում էր նույնիսկ ռինգից դուրս պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգիտիմության պատրանքը կենդանի պահել՝ հանրության մեջ գտնվելիս հավատարիմ մնալով ռինգային [[կերպար]]ին<ref name="Kreit">{{cite web|last=Քրեյթ|first=Ալեքս|title=Պրոֆեսիոնալ ըմբշամարտը և դրա երկրպագուները․ պրոֆեսիոնալ ըմբշամարտի սոցիոլոգիական հետազոտություն|work=«Սոլիս վինտաժ ռեստլինգ»|publisher=«Ջամփ սիթի փրոդաքշընս»|year=1998|url=http://www.solie.org/articles/pwandfans.html|accessdate=2008 թ․ մարտի 19}}</ref>։ Երևույթը խիստ փոքր չափաբաժիններով նկատելի է ներկայումս։
 
Տող 334.
[[Պատկեր:US Navy 050519-N-7130B-003 Professional wrestling champion and actor Bill Goldberg takes a moment to pose with the photographers of Operations Department^rsquo,s OP Division during his tour of USS Ronald Reagan (CVN 76).jpg|մինի|Նախկին ըմբշամարտիկ [[Բիլ Գոլդբերգ]]ը «Ռոնալդ Ռեյգան CVN-76» ռազմանավի հետևակայինների հետ]]
[[Պատկեր:CENATION2-T4.jpg|մինի|[[Ջոն Սինա]]ն [[Մանկություն|մանուկ]]ների հետ ([[դեկտեմբեր]], [[2011]])]]
Առաջին անգամ աշխարհի տիտղոս նվաճելուց ի վեր առաջնակարգ ըմբիշներըռեստլերները ձեռք են բերում հանրաճանաչելիության որոշակի համբավ։ Ռեստլինգի բոլոր [[սերունդ]]ներում հանդես են եկել ըմբիշներռեստլերներ, որոնց հաջողվել է կարիերաներն ընդլայնել [[Երաժշտություն|երաժշտության]], [[կինո]]յի, [[թատրոն]]ի, [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]], բիզնեսի, [[Քաղաքականություն|քաղաքականության]] կամ [[հանրային ելույթ]]ի ոլորտներում՝ այդ կերպ ճանաչում ձեռք բերելով ռեստլինգով չհետաքրքրվող զանգվածների շրջանում։ Նույն կերպ [[սպորտ]]ի կամ [[զանգվածային մշակույթ]]ի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ հակիրճ ելույթներ են ունեցել պրոֆեսիոնալ ըմբշամարտի ասպարեզում։
 
Երբեմն պրոֆեսիոնալ ըմբշամարտը ներկայացվում է որպես որևէ երևույթի ծաղրերգություն։ Հետագայում ծաղրական բազմաթիվ տարրեր, հայտնի [[այլաբերություն]]ների և [[մեմ]]երի տեսքով տեղ են գտել [[ամերիկյան մշակույթ]]ում։
Տող 340.
Պրոֆեսիոնալ ըմբշամարտից սկզբնավորված որոշ եզրույթներ նույնիսկ տեղ են գտել անգլախոսների մայրենի լեզվում։ «Body slam» (մարմնի տապալում), «sleeper hold» (քնեցնող բռնվածք), «tag team» (մարտական թիմ) և մի շարք այլ օրիգինալ բառեր և բառակապակցություններ օգտագործվում են նույնիսկ ըմբշամարտով չհետաքրքրվողների շրջանում։ Մեկ այլ հայտնի եզր է «smackdown» (կործանում, տապալում) բարդ բառը, որը ճանաչվածության էր հասել 1990-ականներին՝ [[Դուեյն Ջոնսոն]]ի և [[WWE SmackDown|համանուն հեռուստաշոուի]] շնորհիվ, [[2007]] թվականից ընդգրված է [[Մերիամ-Ուեբստեր|«Մերիամ-Ուեբստեր» բառարան]]ում։
 
Բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում և կինոնկարներում («Պատրաստ կռվի», «Մուչա լուչա», «[[Նաչո լիվրե]]», «[[Ռեստլերը]]» «Սանտո» և այլն) ռինգային կերպարով ըմբիշներըռեստլերները ներկայացվում են որպես գլխավոր հերոսներ։ Աշխարհում հայտնի է պրոֆեսիոնալ ըմբշամարտի մասին առնվազն երկու թատերական ներակայացում. «Բարոնը» կոչվող կատակերգական ներկայացումը պատմում է ըմբիշռեստլեր Բարոն ֆոն Ռաշկեի կյանքի մասին, «Անհայտ մասերից» կոչվող [[կանադա]]կան ներկայացումը պատմում է հորինված ըմբիշիռեստլերի կյանքի ու գործունեության մասին և առաջադրվել է բազմաթիվ թատերական մրցանակների։ «[[Հարավային այգի (մուլտսերիալ)|Հարավային այգի]]» անիմացիոն [[սիթքոմ]]ի [[2009]] թվականին ցուցադրված «W.T.F.» կոչվող էպիզոդում առկա են պրոֆեսիոնալ ըմբշամարտին հատուկ [[օճառային օպերա]]յի տարրեր։ «[[Disney Channel]]» հեռուստաալիքով ցուցադրվող «Կիմ Փոսիբլ» մուլտսերիալի գլխավոր հերոսուհին ըմբշամարտի մեծ սիրահար էր, իսկ սերիաներց մեկում հանդես էին գալիս երկու գեղարվեստական ըմբիշներռեստլերներ (հնչյունավորված նախկին «[[WWE]]»-ի մարզիկների կողմից)։ [[2008]] թվականին նկարահանված «[[Ռեստլերը]]» ֆիլմը տարբեր անվանակարգերում առաջադրվել է [[Օսկար|Օսկար մրցանակ]]ի։
 
[[1950]] թվականին ռեժիսոր [[Ժյուլ Դասեն]]ի կողմից նկարահանված «[[Գիշերը և քաղաքը]]» [[հոլիվուդ]]յան քրեական դրաման պատմում է [[լոնդոն]]ցի պրոմոտերի մասին, ով ցանկանում է մեծ հաջողությունների հասնել ըմբշամարտի արդյունաբերությունում։
Տող 352.
Չնայած շատ հաճախ ռեստլինգին տրվում է «տղամարդկանց օճառային օպերայի» որակավորում, այն կարողացել է նաև ունենալ [[թատրոն]]ի և [[Գրականություն|գրականության]] այնպիսի ենթաձևերի սինթեզված նրբերանգներ, ինչպիսիք են դասական [[Հերոսություն|հերոսականություն]]ը<ref>{{cite web|last=Պլենկ|first=Դոկտոր Ուիլյամ|title=Մարզիկը որպես ծաղրածու․ պրոֆեսիոնալ ըմբշամարտի մշակութային և փիլիսոփայական դիտարկումներ|publisher=Մոնտանային նահանգային համալսարան|url= http://www.msubillings.edu/CASFaculty/Plank/THE%20ATHELETE%20AS%20BUFFOON.htm}}</ref>, [[կոմեդիա դել'արտե]]ն<ref>{{cite web|last=Ադամս|first=Ջոնաթան|title=Ներառելով արտաքին առարկաներ|work=Սքոուփ ամսագիր|date=2006-11-09|url=http://thescope.ca/?p=576|quote=|accessdate=2008 թ․ մարտի 19}}</ref>, [[վրեժի ողբերգություն]]ը<ref name="Mazer">{{cite book|last=Մեյզեր|first=Շերոն|title=Պրոֆեսիոնալ ըմբշամարտ՝ սպորտ և ներկայացում|publisher=Միսիսիպիի համալսարանի հրատարակչություն|year=1998}}</ref>, [[մորալիտե]]ն<ref name="Mazer"/> և [[բուռլեսկ]]ը<ref>{{cite web|last=Գերվին|first=Դայանա|title=Եվ դու՞, Սթիվ Օ՛սթին|work=Հարվարդ կրիմսոն|publisher=Հարվարդի համալսարան|year=2005|url= http://www.thecrimson.com/article.aspx?ref=508906|accessdate=2008 թ․ մարտի 19}}</ref>։
 
Վավերագրական ֆիլմեր արտադրողները բազմաթիվ առիթներով փորձել են ուսումնասիրել ըմբշամարտիկների [[կյանք]]ը և նրանց մասնագիտության ունեցած ազդեցություններն իրենց և [[ընտանիք]]ների վրա։ [[1999]] թվականին լույս տեսած «[[Ներքնակից այն կողմ]]» վավերագրական ֆիլմը պատմում է կարիերայի մթնշաղին մոտեցող [[Թերի Ֆանկ]]ի, կարիերայի բարձրակետին գտնվող [[Միք Ֆոուլի]]ի, խամրած աստղ [[Ջեյք Ռոբերթս]]ի և այլ ըմբիշներիռեստլերների մասին։ [[2005]] թվականին լույս տեսած «[[:en:Lipstick and Dynamite, Piss and Vinegar: The First Ladies of Wrestling|Շրթներկ և ուժանակ]]» վավերագրական ֆիլմը պատմում է [[20-րդ դար]]ի ընթացքում կանանց ըմբշամարտի էվոլյուցիայի մասին։ Ըմբշամարտի մասին բազմիցս խոսվել է «[[HBO]]» հեռուստացանցի «[[:en:Real Sports with Bryant Gumbel|Իրական սպորտաձևեր Բրայանտ Գամբելի հետ]]» հաղորդաշարում։ «[[MTV]]» հեռուստաալիքով ցուցադրված «Կյանքի ճշմարտությունը» [[Ռեալիթի շոու|իրական հեռուստաշոու]]ն ունի երկու էպիզոդ՝ վերնագրված «Ես պրոֆեսիոնալ ըմբիշռեստլեր եմ» և «Ես ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ ըմբիշռեստլեր»։ Այլ հայտնի վավերագրական ֆիլմերից են «Պրոֆեսիոնալ ըմբշամարտի գաղտնի աշխարհը», «Հիթմեն Հարթ. մենամարտելով ստվերների հետ» և այլն։ «[[:en:Bloodstained Memoirs|Արյունոտ հուշեր]]» վավերագրական ֆիլմը պատմում է ըմբշամարտիկներ [[Քրիս Ջերիքո]]յի, [[Ռոբ Վան Դամ]]ի և [[Ռոդի Փայփեր]]ի մասնագիտական կարիերաների մասին։
 
=== Իրական վտանգներ ===
 
Չնայած ցուցադրական բնույթին են, ռեստլինգում մեծ է իրական վնասվածքների և նույնիսկ [[մահ]]վան հավանականությունը։ [[Ճապոնիա|Ճապոնական]] մրցասպարեզներում, ինչպես նաև որոշ ամերիկյան անկախ առաջնություններում, ինչպիսիք են օրինակ «[[Combat Zone Wrestling]]» (CZW) և «[[Ring of Honor]]» (ROH) կազմակերպությունները, արձակվող հարվածները շատ հաճախ կոշտ վայրէջք են կատարում մարզիկների վրա։ Ռինգային հատակը սովորաբար բաղկացած է 2-ից 8 ուղղանկյունաձև չոր տախտակներից։ Առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են ուսերի, ծնկի, մեջքի, պարանոցի և կողերի ջարդվածքները։ Ինչպես [[բռնցքամարտ|պրոֆեսիոնալ բռնցքամարտ]]ում կամ [[Ընդհանուր մենամարտեր|խառնամարտ]]ում, ռեստլինգում նույնպես չեն բացառվում [[խրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիա]]յի կամ գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների հավանականությունը։ Ռեստլեր Դեյվի Ռիչարդսը մի առիթով ասել է․ «Մենք մարզվում ենք վնասվելու համար, գիտենք որ վնասվելու ենք և ընդունում ենք դա»<ref>{{cite news|url=http://www.telegraph.co.uk/men/active/11400619/What-it-takes-to-become-a-pro-wrestler.html|title=Ինչ է պետք պրոֆեսիոնալ ըմբիշռեստլեր դառնալու համար|first=Էնդրյու|last=Գրիֆիթս|work=«[[The Daily Telegraph]]»|date=փետրվարի 12, 2015|publisher=«TMG»|location=[[Լոնդոն]]|issn=0307-1235|oclc=49632006|accessdate=հոկտեմբերի 6, 2016}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==