«Եքիդնաներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  3 տարի առաջ
 
== Ընդհանուր բնութագիրը ==
Կորակտուց եքիդնայի 3 տեսակները բնակվում են [[Նոր Գվինեա]] կղզում։Այս կենդանիները խոշոր են ավստրալիական եքիդնայից, ունեն 45-77 սմ երկարությամբ մարմին և մինչև 16 կգ քաշ։ Ապրում են անտառային և լեռնային շրջաններում, սնվում են հիմնականում անձրևաորդերով[[անձրևաորդ]]երով, երբեմն՝ [[բզեզ]]ներով։Մարմնի կառուցվածքով նման են ավստրալական եքինդային, այն տարբերությամբ, որ ասեղներն ավելի կարճ են, իսկ վերջույթներն ու կտուցը երկար։ Երկար ու կոր կտուցի համար կոչվում է կորակտուց եքիդնա։
Ավստրալիական եքիդնան ավելի փոքր է, մարմնի երկարությունը 30-45 սմ է, քաշը՝ մինչև 5 կգ։ Ապրում է [[Ավստրալիա]]յում, [[Տասմանիա]] և [[Նոր Գվինեա]] կղզիներում։ Կտուցն ավելի կարճ է։ Տասմանիայում ապրող եքիդնայի ենթատեսակն ավելի խոշոր է, մարմնի երկարությունը մինչև 55 սմ է։