«Եքիդնաներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 17 բայտ ,  3 տարի առաջ
 
== Կենսակերպը ==
Եքիդնան արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով։ Եքիդնան և [[բադակտուցը]] երկրագնդի միակ կենդանիներն են, որոնք ունեն լրիվ գեղձային ստսմոքս։[[ստամոքս]]։
Եքիդնայինների ընտանիքը ներառում է 4 տեսակի կենդանիներ՝ կորակտուց եքիդնայի 3 տեսակներ և ավստրալիական եքիդնա։Եքիդնան ցամաքային կենդանի է, անհրաժեշտության դեպքում կարող է լողալով հաղթահարել ջրային արգելքները։Սնվում է հիմնականում մրջյուններով ու [[տերմիտներով]], հազվադեպ այլ միջատներով ու որդերով։[[որդերով]]։ Ատամներ չունի, երկար դնչով ու կպչուն լեզվով ճարպկորոն որսում է մրջյուններին ու կուլ տալիս։
Եքիդնան չատ նման է ոզնու, նրա ողջ մարմինը ծածկված է ասեղներով և վտանգի դեպքում ոզնու նման կծկվում է։ Ունի սուր տեսողություն, անմիջապես նկատում է վտանգը և թաքնվում։ Եթե շրջակայքում թաքնվելու հնարավորություն չկա, եքիդնան կծիկ է դառնում։
Եքիդնան բադակտուցի նման ձվադրում է, բայց ոչ թե գետնին, ինչպես բադակտուցը , այլ իր փորի վրա գտնվող հատուկ պարկի մեջ, որտեղ էլ սկզբնական շրջանում կրում է ձվից դուրս եկած իր ձագին։ Եքիդնաներն ապրում են մինչև 30 տարի։
[[Պատկեր:French Island Echidna.ogv|250px|մինի|Եքիդնան ստեղծում է պաշտպանիչ բույն]]
 
== Ընդհանուր բնութագիրը ==
Կորակտուց եքիդնայի 3 տեսակները բնակվում են [[Նոր Գվինեա]] կղզում։Այս կենդանիները խոշոր են ավստրալիական եքիդնայից, ունեն 45-77 սմ երկարությամբ մարմին և մինչև 16 կգ քաշ։ Ապրում են անտառային և լեռնային շրջաններում, սնվում են հիմնականում անձրևաորդերով, երբեմն՝ բզեզներով։Մարմնի կառուցվածքով նման են ավստրալական եքինդային, այն տարբերությամբ, որ ասեղներն ավելի կարճ են, իսկ վերջույթներն ու կտուցը երկար։ Երկար ու կոր կտուցի համար կոչվում է կորակտուց եքիդնա։