«Եքիդնաներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2808 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
'''Եքիդնա''', ապրում է խիտ մացառուտներով կամ անտառածածկ լեռնոտ վայրերում։ Արտաքինով [[ոզնի]] է հիշեցնում, սակայն նրանից չորս անգամ մեծ է։ Վտանգի դեպքում ոզնու նման [[կծիկ]] է դառնում և նույնպես փշեր ունի։ եքիդնան և [[բադակտուց]]ը մոտիկ ազգակիցներ են և շատ ընդհանրություններ ունեն. եքիդնան [[ձու]] է դնում, նրա մարմնի [[ջերմաստիճան]]ը փոփոխվում է՝ շրջապատի ջերմաստիճանից կախված, ապրում է [[Ավստրալիա]]յում, սնվում [[միջատ]]ներով։
Եքիդնան արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով։ Եքիդնան և բադակտուցը երկրագնդի միակ կենդանիներն են, որոնք ունեն լրիվ գեղձային ստսմոքս։
Եքիդնայինների ընտանիքը ներառում է 4 տեսակի կենդանիներ՝ կորակտուց եքիդնայի 3 տեսակներ և ավստրալիական եքիդնա։
Կորակտուց եքիդնայի 3 տեսակները բնակվում են Նոր Գվինեա կղզում։Այս կենդանիները խոշոր են ավստրալիական եքիդնայից, ունեն 45-77 սմ երկարությամբ մարմին և մինչև 16 կգ քաշ։ Ապրում են անտառային և լեռնային շրջաններում, սնվում են հիմնականում անձրևաորդերով, երբեմն՝ բզեզներով։Մարմնի կառուցվածքով նման են ավստրալական եքինդային, այն տարբերությամբ, որ ասեղներն ավելի կարճ են, իսկ վերջույթներն ու կտուցը երկար։ Երկար ու կոր կտուցի համար կոչվում է կորակտուց եքիդնա։
Ավստրալիական եքիդնան ավելի փոքր է, մարմնի երկարությունը 30-45 սմ է, քաշը՝ մինչև 5 կգ։ Ապրում է Ավստրալիայում, Տասմանիա և Նոր Գվինեա կղզիներում։ Կտուցն ավելի կարճ է։ Տասմանիայում ապրող եքիդնայի ենթատեսակն ավելի խոշոր է, մարմնի երկարությունը մինչև 55 սմ է։
Եքիդնան ցամաքային կենդանի է, անհրաժեշտության դեպքում կարող է լողալով հաղթահարել ջրային արգելքները։Սնվում է հիմնականում մրջյուններով ու տերմիտներով, հազվադեպ այլ միջատներով ու որդերով։ Ատամներ չունի, երկար դնչով ու կպչուն լեզվով ճարպկորոն որսում է մրջյուններին ու կուլ տալիս։
Եքիդնան չատ նման է ոզնու, նրա ողջ մարմինը ծածկված է ասեղներով և վտանգի դեպքում ոզնու նման կծկվում է։ Ունի սուր տեսողություն, անմիջապես նկատում է վտանգը և թաքնվում։ Եթե շրջակայքում թաքնվելու հնարավորություն չկա, եքիդնան կծիկ է դառնում։
Եքիդնան բադակտուցի նման ձվադրում է, բայց ոչ թե գետնին, ինչպես բադակտուցը , այլ իր փորի վրա գտնվող հատուկ պարկի մեջ, որտեղ էլ սկզբնական շրջանում կրում է ձվից դուրս եկած իր ձագին։ Եքիդնաներն ապրում են մինչև 30 տարի։
 
[[Կատեգորիա:Նախագազաններ]]