«Հմայագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
 
== Հմայագրերը Այգեկցու երկերում ==
[[Այգեկցի Վարդան|Այգեկցու]] վկայությամբ՝ իր ժամանակակիցները անվերապահորեն հավատուն են հմայությունների և կախարդություններին և զգալի չափով հեռացել էին եկեղեցուց և քրիստոնեությունից։ Նզովքը, արտաքսումը եկեղեցուց, յոթնամյա ապաշխարհությունըապաշխարությունը և սահմանված այլ պատիժներն անգամ ի զորու չեղան արմատախիլ անելու հազարամյահնությունից եկող հեթանոսական հավատալիքներն ու պատկերացումները ժողովրդի գիտակցությունից։
Հմայությունների և կախարդությունների գոյության և կիրառման վերաբերյալ վկայություններ կան նաև այլ ձեռագրերում։ Կախարդության և գուշակության դեմ «Կանոնագիրք Հայոց»֊ի մեջ մուծվել են նաև մի շարք կանոններ, որոնցից երկուսը սերտորեն առնչվում են քննարկվող նյութին։ «Հարցմունք պէս֊պէս եւ պատասխանիք Աթանասի Աղեքսանդրացւոյ եկիսկոպոսի» ծորագրով կանոնախմբի մեջ, օրինակ, կա այսպիսի հարց և պատասխան․ «Հրց․ Վասն պահպանաց երդմունս իմն եւ պահպանութիւն գրեն եւ անուանս, զոր մեք ոչ գիտեմք․ պա՞րտ է համարձակ թողուլ զնոսա առնել զայն եւ կարճել։ Պատ․ Նզովել պարտ է եւ յեկեղեցվոյ եւս հանել<ref>Մատենադարան, ձեռ․ N6409, էջ 60 բ։</ref>»
Հայ գրականության սկզբնավորման ժամանակաշրջանում թե՛ [[Ասորիք]]ում, թե՛ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] մեջ ամենուրեք տարածված էին առանձին տետրակներով և նրանց միացուով ստեղծված գրքերը։ Փաթեթավոր գրքերն, ընդհանրապես, հմայիլները, մասնավորապես, իրենց արտաքին ձևով գրքի ավելի հին տիպի ներկայացուցիչներ են։ Հենց այս ժապավանաձև, ապա նաև սովորական տեսք ստացած հմայիլներն են, որ պահպանել են հեթանոսական հավատքի խոր կնիքը կրող մեծաքանակ հմայական բանաձևեր, պահպանիչ գրեր ու աղոթքներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հմայագիր» էջից