«Հռոմեական իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{refimprove|date=March 2014}}
[[Պատկեր:Roman conquest of Italy.PNG|thumb|255px|[[Հռոմեական կայսրություն|Հռոմեացիների]] ծավալումը [[Ապենինյան թերակղզի|Իտալիայում]]; քաղաքացիություն հավաքականորեն տրվեց բոլոր [[Իտալական ցեղեր|իտալական ցեղերին]] [[Քաղաքացիացիական պատերազմ|քաղաքացիացիական պատերազմի]] ընթացքում և հետո ''Lex Julia-ով,'' ''Lex Plautia Papiria-ով'' և ''Lex Pompeia-ով:;'' ամբողջ [[Ցիզալպինյան Գալլիա|Ցիզալպինյան Գալլիան]] քաղաքացիություն ստացավ 49թ.-ին ''Lex Roscia-ով:'']]
 
'''Հռոմեական իրավունք''', ստրկատիրական [[Հին Հռոմ]]ի իրավունքի համակարգն է, որը իր զարգացումն է ստացել պրինցիպատի ժամանակաշրջանում։ Հռոմեական իրավունքը ներառում է երկու մաս՝ մասնավոր և հանրային։<ref>{{ref-ru}} [http://legalportal.am/download/library/p16slvk8m31krfesuri91ma71aob3.pdf Մ.Մ. Սմիրնով, «Հռոմեական մասնավիր իրավունք» (դասախոսություն), Մոսկվա 2000 թ., էջ 3]</ref>
Հին Հռոմում առավել զարգացում է ստացել մասնավոր իրավունքը, այդ իսկ պատճառով Հռոմեական իրավունք<ref>{{Cite web|url=http://ilp.rau.am/uploads/blocks/0/1/138/files/uch_posobie_safaryan.pdf|title=Հռոմեական իրավունք|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> ասելով՝ առավել հաճախ ի նկատի է ունեցվում հենց Հռոմեական մասնավոր իրավունքը։ Մասնավոր և հանրային իրավունքների առավել հայտնի բնորոշում տվել է հռոմեացի հայտնի իրավաբան Ուլպիանոսը. "Publicum ius est quod ad statum rei romanae spectat, privatum quod ad singulorum utilitatem" (Հանրային իրավունքը այն է, որ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, որը վերաբերում է մասնավոր անձանց շահերին)։<ref>{{ref-ru}} [http://legalportal.am/download/library/p16slvearn10n01eb1np0313cq33.pdf Ի.Բ. Նովիցկի, «Հռոմեական մասնավիր իրավունք» (ուսումնական ձեռնարկ), Մոսկվա 2000 թ., էջ 3]</ref>
 
Հռոմում անհատ քաղաքացիների իրավունքները ժամանակի հետ փոփոխվում էին, համապատասխան նրանց ծագման վայրին և պետությանը նրանց մատուցած ծառայություններին: Դրանք նաև փոփոխվում էին պետությունում անհատի դասակարգմանը վերաբերող Հռոմեական օրենքին համապատասխան: Տարբեր խավեր առանձնանում էին տարբեր օրինական իրավունքների համադրություններով, որոնք նրանց էին տրված: Ինչևէ, քաղաքացիներին, որոնց վերաբերում էր հռոմեական օրենքը, հասանելիք իրավունքները հետևյալներն էին.
* '''''Ius suffragiorum -''''' հռոմեկական խորհրդարանում քվեարկելու իրավունքը
* '''''Ius honorum -''''' քաղաքացիական կամ հասարակական պաշտոն ունենալու իրավունքը
* '''''Ius commercii -''''' օրինական պայմանագրեր կնքելու և որպես Հռոմի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունքը
* '''''[[Ius gentium]] -''''' հռոմեական իրավունքի պահանջը՝ լուծել Հռոմի քաղաքացիների և օտար անձանց միջև բազմաբնույթ դրությունները, որը զարգացում ապրեց Ք.Ա. III դարում: Ius gentium-ը, հետևաբար, այն ժամանակվա մեծ համբավ վայելող [[Միջազգային իրավունք|միջազգային իրավունքի]]՝ հռոմեական իրավական ձևակերպումն էր, և հիմնված էր հունական քաղաք-պետությունների և այլ ծովային պետությունների՝ արդեն իսկ զարգացած և ձևավորված օրենքի վրա: Ius gentium-ով նախատեսված իրավունքը վերաբերում էր և պատկանում էր բոլորին. հետևաբար, այն ավելի շուտ գաղափար էր մարդու իրավունքների մասին, քան քաղաքացիական իրավունքների մասին
* '''''Ius conubii -''''' հռոմեական սկզբունքների համաձայն հռոմի քաղաքացու հետ ամուսնանության օրինական իրավունքը, ընտանիքի հանդեպ [[paterfamilia]]-յի իրավունքներ ունենալու օրինական իրավունքը, և այդպիսի ամուսնություններից ծնված երեխաների՝ Հռոմի քաղաքացի համարվելու իրավունքը
* '''''Ius migrationis -''''' Իրենց ներկա քաղաքից դրա հետ ''համեմատելի'' քաղաք տեղափոխվելու դեպքում քաղաքացիության կարգավիճակի պահպանման իրավունքը: Օրինակ, cives Romani-ի ներկայացուցիչները պահպանում էին իրենց civita-ները իրենց ամբողջ իրավունքներով՝ a colonia civium Romanorum օրենքով, երբ նրանք տեղափոխվում էին հռոմեական գաղութներ: Լատինները նույնպես ունեին այս իրավունքը, և պահպանում էին իրենց ius latii-ն, եթե նրանք տեղափոխվում էին այլ Լատինական երկիր կամ գաղութ (Latina colonia): Այս իրավունքով չէր պահպանվում անձի քաղաքացիության կարգավիճակը, եթե նա տեղափոխվում էր ''ավելի ցածր'' իրավական կարգավիճակ ունեցող գաղութ; լիիրավ Հռոմի քաղաքացիների կարգավիճակը, ովքեր տեղափոխվում էին ''Latina colonia'', իջեցվում էր ''ius Latii'' մակարդակին, և այդպիսի միգրացիան և կարգավիճակի փոփոխությունը, հետևաբար, հիմնականում կամավորական էր
* Հարկերից և այլ իրավական պարտականություններից ազատված լինելու իրավունքը, հատկապես տեղական կանոններից և կարգից
* Դատարան դատական հայց ներկայացնելու և դատարանում և այլ անձանց կողմից մեղադրանք ընդունելու իրավունքը
* Օրինական դատի մասնակցելու իրավունքը (ներկայանալու համապատասխան դատարանի առաջ և պաշտպանելու ինչ-որ մեկին)
 
== Ծանոթագրություններ ==