«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Խաչակրաց արշավանքների շնորհիվ եվրոպացիները ծանոթացան արևելյան ժողովուրդների մշակույթին ու դարավոր պատմությանը, անմիջական կապեր ստեղծեցին այնպիսի հին քաղաքակրթություն ունեցող ազգերի հետ, ինչպիսիք էին արաբները, հույները, ղպտիները, ասորիները։ Դա զգալիորեն նպաստում է նրանց զարգացմանը։ [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկիայի հայկական պետության]] (1080-1375) շնորհիվ Արևմուտքին նորովի ներկայանում են հայերը։ Եվրոպական շատ երկրներ առևտրատնտեսական և մշակութային կապեր հաստատեցին հայերի հետ։
 
[[Խաչակրաց չորրորդ արշավանք]]ը (1202-1204) ցայտուն կերպով դրսևորում է նրանց՝ հարստություններին արագ տիրանալու ձգտումները։ Պարզ է դառնում, որ Սուրբ երկիրն ու Տիրոջ գերեզմանը անհավատ մուսուլմաններից ազատագրելու նրանց ցանկությունը ընդամենը պատրանք էր՝ իրենց կողոպուտն իրականացնելու համար։ Ժողովրդի մեջ ավելի էր աճում դժգոհությունը։ Տեղի է ունենում Մանկաց խաչակրաց արշավանքը. հազարավոր եվրոպացի մանուկներ, իրենց հռչակելով Աստծո զինվորներ՝ որպես խաչակիրներ գնում են ազատագրելու Երուսաղեմը։ Այն, բնականաբար, անհաջող ավարտ է ունենում։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կորցնում է իր հեղինակությունը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։ Հռոմի պապերը որոշում են նոր ու առավել կազմակերվածկազմակերպված արշավանք սկսել, վերականգնել կորցրած հեղինակությունը և տարածքները։
 
Այդ ժամանակ քուրդ Այյուբի սուլթանների իշխանության տակ էինոչ միայն Միջերկրական ծովի արևելյան ափերը, այլև Նեղոսի հովիտը։ Իսկ Եվրոպայում ամենաազդեցիկը շարունակում էր մնալ [[Հռոմեական Սրբազան կայսրություն]]ը։