«Սուրբ Պատրիկի օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
Այսօրվա Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել նրանք, որոնք զարգացել են Իռալնդիայի սփյուռքում, հատկապես հյուսիսային Ամերիկայում: Մինչև 20-րդ դարը, սուրբ Պատրիկի օրն ավելի մեծ էր նշվում սփյուռքի շրջանում, քան Իռլանդիայում:
 
Ընդհանրապես, տոնակատարությունները ներառում են հանրային շքերթներ և փառատոներ, իռլանդական երաժշտություն, և կանաչ զգեստի կամ երեքնուկի կրում: Կան նաև հավաքույթներ, ինչպիսիք են պարերը, չնայած սրանք ավելի շատ էին տարածված անցյալում: Սուրբ Պատրիկի օրվա շքերթը սկսվել է հյուսիսային Ամերիկայում 18-րդ դարում, բայց չի տարածվել Իռլանդիայում մինչև 20-րդ դարը: Մասնակիցների մեջ ընդհանուր առմամբ ներառում են երաժշտական խմբեր, ռազմական, հրշեջներ, մշակութային կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, կամավորական ասոցիացիաներ, երիտասարդական խմբեր, «եղբայրություն» կազմկերպությանկազմակերպության անդամներ, և այլն: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում շքերթներից մեծ մասը ավելի շատ նմանվել է դիմակահանդեսների: Մեծ ջանք է գործադրվում օգտագործելու իռալնդերենը հատկապես Իռալնդիայում, որտեղ Սուրբ Պատրիկի օրվա շաբաթը կոչվում է «իռլանդական լեզվի շաբաթ»:
 
Քրիստոնյաները կարող են նաև մասնակցել եկեղեցական պատարագների, ծոմ պահել սահմանափակելով ուտելիքները և ալկոհոլի օգտագործումը: Հավանբար դրա պատճառով, ալկոհոլը - հատկապես իռլանդական վիսկին , գարեջուրը կամ խնձորօղին դարձել են տոների մի մասը: Սուրբ Պատրիկի «երեքնուկ նկարել» կամ «ջրել երեքնուկ» սովորույթը պատմականորեն հայտնի է, հատկապես Իռալնդիայում: Տոնակատարության վերջում, երեքնուկը դրվում է բաժակի ներքևի մասում, որը հետո լցվում է վիսկիով, գարջրով կամ խնձորօղիով: Հետո խմում են այն որպես Սուրբ Պատրիկի կենաց, Իռալնդիայի կամ ներկաների: Երեքնուկը կուլ են տալիս խմիչքի հետ կամ հանում և շպրտում են ուսի վրայով, որպես հաջողության նշան: