«Հուղարկավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
Ըստ հայերի պատկերացումների՝ մահացածների հոգիները ժամանակ առ ժամանակ գերեզմանից դուրս էին գալիս և տարբեր կերպարներ ընդունում։ Նման կերպարներից առանձնահատոււկ ուշադրություն էր գրավում «Գոռնափշտիկ» անունով կերպարը, որը ներկայացնում էր կատվի կամ շնակերպ էակի։ «Գոռ» արմատը բառում նշանակում է գերեզման։ Սա վկայում է այն մասին, որ հոգին բնակվում էր մահացածի դագաղում կամ գերեզմանի մոտակայքում։ Ըստ ժողովրդի՝ գոռնափշտիկը բնակվում էր գերեզմաններում և նրա սահմաններից չէր հեռանում։ Հավատում էին, որ գոռնափշտիկի էին վերածվում այն մահացածների հոգին, որոնք թաղվել են առանց եկեղեցական ծիսակատարության կամ էլ չմկրտված մարդկանց հոգիները։ Այս դուրս գալով գերեզմանից՝ վախեցնում էր մարդկանց, որոնք էլ դառնում էին հոգեկան հիվանդներ կամ էլ տեղում մահանում էին։
 
Ազգագրական նյութի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հոգու մասին պատկերացումները, որն իր կապը չի կտրում ողջերի աշխարհի հետ, իր հիմքում ունի բազմաբնույթ և բազմաբովանդակ պատկերացումների համակարգ։ Մի կողմից, դիակին վերագրվում էին գերբնական հատկություններ և ընկալում որպես պիղծ, անմաքուր, ինչն էլ անձնավորվում էր մահացածի նկատմամբ ունեցած [[վախ]]ով: Մյուս կողմից էլ՝ հոգու մասին պատկերացումները ժամանակի ընթացքում աստիճանաբար սրբայնացման են ենթարվելենթարկվել ժողովրդի կրոնական [[Մտածողություն|մտածողության]] մեջ։ Մասնավորապես, թաղման ծեսի առաջին նպատակն էր կանխարգելել մահացածի վատ ազդեցությունը ողջերի վրա և խոչընդոտել նրա պղծության, անմաքրության ու մահվան անցումը ողջերին։
 
Մահացածների և ողջերի մասին ժողովրդական պատկերացումները հանգեցրին նրան, որ ողջ մնացածները բոլոր միջոցները օգտագործեն մահացածների հոգիները գոհացնելու համար։ Այդ առումով, հայերն ասում էին. «Մահացածները երբեք չեն մոռանում իրենց արված բարի գործերը»: Սա արտահայտում էր մահացածների պաշտամունքը։
Տող 42.
* [[դիակ]]ի տեղափոխում գերեզմանատուն, թաղում,
* հոգեհաց, հիշատակի արարողություններ։
 
==== Հոգեհացի նշանակությունը ====
Հայերի մոտ վառ արտահայտված էին մահացածի կերակրման ծեսերը, երբ թաղման օրը հուղարկավորությունից հետո կատարվում էր մեռելահացը, հոգու հացը, քելեխը։ Ըստ Սամվելյանցի՝ հոգեհացի գաղափարը կայանում էր նրանում, որ, օգտվելով մահացածի հարազատների կողմից առաջարկվող կերակուրներից՝ նրանց ուժը փոխանցվում է մահացածին։ Հոգեհացի ընթացքում կյանքի սիմվոլների կիրառման նպատակն այն էր, որպեսզի ողջերը երկար կյանք ունենան և մահացածը իր հետևից նրանց չտանի։