«Հերման Հեսսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Հեսսեն մեծացել է բողոքականների ընտանիքում, որն էլ իր հետքն է թողել Հեսսեի ինչպես կյանքի, այնպես էլ ստեղծագործական ճանապարհի վրա։ Զարմանալի չէ, որ ծնողները ցանկանում էին ընտանիքի ավանդույթների արժանի շարունակող դաստիարակել, և արդեն [[1881]] թվականին [[Բազել]] տեղափոխությունից հետո տղան դառնում է տեղի միսիոներական դպրոցի, իսկ ավելի ուշ՝ քրիստոնեական պանսիոնատի սան։ Այդ տարիներին Հեսսեն իր հետաքրքրությունն ու տաղանդն է ցուցաբերում։ Նա նկարում է, սովորում է երաժշտական գործիքներ նվագել և փորձում է իրեն որպես գրող դրսևորել։ Հեսսեի ստեղծագործական ամենից վաղ փորձը կարելի է համարել 10 տարեկան հասակում գրած «Երկու եղբայր» հեքիաթը, որը նվիրել է իր քույրիկին։
 
[[1886]] թվականին ընտանիքը վերադառնում է Կալվ։ [[1890]] թվականին Հերմանը սովորում է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայում։ Այստեղ ուսումնասիրում է հին լեզուներ, ավետարան, հին հռոմեական պոեզիա և գերմանական դասական գրականություն։<ref>Zeller, էջ 26–30</ref> Այս շրջանի որոշ իրադարձություններ ամփոփում է իր «Անիվների տակ» կենսագրականում ([[1906]])։ [[1892]] թվականի մարտի 7- ին Հեսսեն անակնկալ անհետանում է։ Հաջորդ օրը նրան գտնում են դաշտում քնած։ Դասախոսները դժգոհ էին նրա պահվածքից, իսկ ընկերները խուսափում էին նրանից։ Մայիսին, ընդունվելուց կես տարի հետո, Հեսսեն թողնում է Մալբրոնը և ուղևորվում Բադ-Բոլլ, բայց հոգեկան վիճակը վատանում է, և ինքնասպանության փորձ է անում։<ref>Freedman, էջ 30</ref> Ծնողները որոշում են նրան ուղարկել Շտետտենի հոգեբուժական կլինիկա։ [[1892]] թվականի վերջում անցնում է Կաննշտադտայի գիմնազիա ուսման, բայց այստեղ էլ չի կարողանում սովորել։ Հորը օգնելու նպատակով ուսումը կիսատ է թողնում՝ դառնալով նախ գրավաճառի, ապա և մեխանիկ-ինժիներիինժեների աշակերտ։<ref>Volker Michels ''Über Hermann Hesse''</ref>
 
== Շվաբիա - Բազել (1895-1904) ==
[[1895]] թվականի հոկտեմբերին Հեսսեն աշակերտում է Տյուբինգենում գրավաճառ Հեկենհաուերի մոտ։ Այստեղ վաճառողի օգնականի գործն է ստանձնում, հաշիվարկներհաշվարկներ անում, գրքերը դասակարգում և պատվերներ ընդունում։ ԵրեկոներըԵրեկոներն ու ազատ օրերը Հեսսեն նվիրում է ինքնակրթությանը. շատ է կարդում, վեպեր է գրում, որոնցից մի քանիսը հայտնվում են մի հայտնի գեղարվեստական թերթում։
 
[[1899]] թվականին խնայած գումարով Հեսսեն հրատարակում է մի փոքրիկ գիրք «Ռոմանտիկ երգեր» անունով։ Նույն թվականին հրատարակում է «Կեսգիշերից մեկ ժամ անց» պատմվածքների առաջին հավաքածուն։ Սակայն երկու գրքերն էլ վատ վաճառք են ունենում։