«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  3 տարի առաջ
 
Պրովինցյալ ազնվականության նկատմամբ նա երկակի քաղաքականություն էր վարում՝ մերթ թողնելով, որ ուժեղացնեին իրենց հսկողությունը գյուղացիության նկատմամբ՝ նույնիսկ կրճատելով պետական վճարումները և մերթ պայքարում էին ֆեոդալական իշխանության և սեպարատիզմի դեմ։
[[Լուի 14]]-րդը մեծ ուշադրություն էր դարձնում արդարադատության գործերին։ Նա 1661 թվականի նոյեմբերի էդիկտով ընդունեց որոշում արդարադատության պալատի մասին։ Թագավորը դադարեցրեց մինչև այդ ֆինանսիստների տրված իրավունքը, որով նրանք չէին ենարկվումենթարկվում իրավական հետապնդումների։ Նոր տրիբունալը, որի բոլոր անդամները նշանակվում էին միապետի կողմից, պետք է քններ բոլոր հափշտակությունները, որոնք իրականացվել էին 1634 թվականի մարտից սկսված։ Մահացած ֆինանսիստների փոխարեն պետք է պատասխան տային նրա հետնորդները։
 
Արդարադատության պալատում, որը իր աշխատանքները սկսեց 1661 թվականի դեկտեմբերի 3-ին, [[Սեգե]]ի գլխավորությամբ աշխատում էին 27 դատավորներ։ [[Կոլբեր]]ի ծրագրով, ով ֆինանսների գլխավոր կոնտրոլյորն էր, քննարկվում էր [[Սեգե]]ի հարցը և նույնիսկ նրան ասվում է, որ առաջին նիստից հետո կարող է այլևս չհայտվել։ Դա նշանակում էր, որ նախագահությունը հանձնվում է [[Լամունոն]]ին, ով երկրորդն էր կանցլերից հետո արդարադատության հիերրխիայում։