«Արկադի Գայդար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Արկադի Պետրովիչ Գայդար''' ({{lang-ru|Аркадий Петрович Гайдар}}), {{ԱԾ}}), ռուս խորհրդային մանկական գրող, կինոսցենարիստ։ Քաղաքացիական և [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմի]] մասնակից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է ուսուցիչների՝ Պյոտր Իսիդորովիչ Գոլիկովի (1879—19271879-1927) և Նատալյա Արկադևնա Սալկովայի (1884—19241884-1924), ընտանիքում։ Ապագա գրողի ծնողները մասնակցել են 1905 թվականի հեղափոխական գործողություններին։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայրը տեղափոխվեց ռազմաճակատ։ Արկադին այդ ժամանակ փոքր տղա էր և ուզում էր գնալ պատերազմ։ Փորձը ձախողվեց և նրան տուն վերադարձրեցին։
Անչափահաս, իր տարիքի համեմատ բարձրահասակ պատանին, թաքցնելով իսկական տարիքը, կամավոր զինվորագրվեց կարմիր բանակին, կռվեց քաղաքացիական շատ ռազմաճակատներում և տասնվեց տարեկանում դարձավ գնդի հրամանատար։ Նա ծանր վիրավորվելուց հետո հարկադրվեց հեռանալ մարտի դաշտից։ Պանծալի հեղափոխական զորավար [[Միխայիլ Ֆրունզե|Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզեն]] Գայդարից հուսահատական մի նամակ ստացավ՝ իրեն կարմիր բանակում թողնելու խնդրանքով։ Ընկեր Ֆրունզեի խորհրդով Արկադի Պետրովիչը ձեռնամուխ եղավ գրական աշխատանքի։ Շուտով նա սկսեց հանդես գալ «Գայդար» ստորագրությամբ։ Գայդարը դարձավ սովետական այն գրողների մեծ ջոկատի առաջամարտիկը, որոնք գրքեր էին գրում երեխաների համար։ Գայդարը իր սքանչելի գրքերով օգնում էր, որ աճեր մեր ժողովրդի երիտասարդ որդիների ու դուստրերի աշխատասեր գվարդիան։ Երեխաները շատ սիրեցին «Դպրոցը», «Հեռավոր երկըրներ», «Ռազմական գաղտնիք», «Թմկահարի ճակատագիրը», «Չուկը և Գեկը» գրքերը։ Բայց բորոր աղջիկների և տղաների առանձնահատուկ սերը նվաճեցին Գայդարի «Թիմուրը և իր ջոկատը» վիպակը և նրա գլխավոր հերոս Թիմուրը։
Գայդարը անվեհեր ու բարի, ազնիվ ու անշահախնդիր մարդ էր։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից նա մեկնեց ռազմաճակատ իբրև «[[Կոմսոմոլսկայա պրավդա]]» թերթի հատուկ թղթակից։ [[1941]] թվականի աշնանը նա կամավոր մնաց թշնամու թիկունքում և դարձավ պարտիզանական ջոկատի գնդացրորդ։ Հոկտեմբերի 26-ին Գայդարը որպես պարեկ գնում էր պարտիզանական մի փոքրիկ խմբի արջևից։ Նրանց ճանապարհին ֆաշիստները դարան էին սարքել։ Գայդարն առաջինը նկատեց դա և հասցրեց նախազգուշացնել իր մարտական ընկերներին։ Սակայն ինքը զոհվեց գնդակների տարափի տակ։
== Արտաքին հղումներ ==
 
* [http://gaydar.net.ua/ А. Гайдар — Жизнь и творчество] — ЦДБ Севастополя им. Гайдара к 105-летию со дня рождения писателя
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://gaydar.net.ua/ А. Гайдар - Жизнь и творчество] - ЦДБ Севастополя им. Гайдара к 105-летию со дня рождения писателя
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Գայդար, Արկադի}}