«Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
 
=== Ռուսական ավիացիան ===
Առաջին համաշխարհայինի պատերազմի սկսելու պահին ռուսական ավիացիան գտնվում էր կազմավորման փուլում և 236 ինքնաթիռով ամենամեծն էր աշխարհում: 1914 թվականին Ռուսաստանը և Ֆրանսիան գրեթե նույն քանակով ինքնաթիռներ արտադրեցին, սակայն իրենց ցուցանիշներով հետ էին մնում Գերմանիայից մոտավորապես 2,5 անգամ: Հուլիսի 14-ի դրությամբ ռուսական օդուժում կար 4 [[Իլյա Մուրոմեց|«Իլյա Մուրոմեց»]] ինքնաթիռ, որը այդ ժամանակ աշխարհում միակ սերիական բազմաշարժիչ ինքնաթիռներն էին: Պատերազմի ընթացքում արտադրվեց 85 ծանր կործանիչ: Չնայած ինժիներական մտքի վերելքին, Ռուսական կայսրության ռազմաօդային ուժերը զիջում էին գերմանական, ֆրանսիական և բրիտանական ուժերին, իսկ 1916 թվականից նաև իտալականին և ավստրիականին: Հետ մնալու հիմնական պատճառը ավիաշարժիչների արտադրության վատ որակն էր և ավիաինժիներների բացակայությունը: Ընդհուպ մինչև պատերազի ավարտը ռուսական կայսրությունը չկարողացավ պահպանել սերիական մոդելի հայրենական արտադրությունը, և ստիպված սկսեց արտասահմանյան հնացած մոդելների լիզենզավորված արտադրությունը:
 
Դիրիժաբլների արտադրության ծավալով Ռուսական կայսրությունը երրորդն էր աշխարհում՝ զիջելով Գերմանիային և Ֆրանսիային, սակայն ռուսաստանում արտադրվում էին հնացած մակնիշներ: Առաջին համաշխարհային պատերազմի ռուսական լավագույն ռազմական դիրիժաբլները արտադրվել էին արտասահմանում: 1914-1915 թվականների մարտերում ռուսական դիրիժաբլներին հաջողվեց իրականացնել միայն մեկ մարտական թռիչք: