«Ագռավներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 69.
=== Արջնագռավ ===
Ագռավն ու արջնագռավը չպետք է իրար հետ շփոթել։ Չնայած նրանք ցեղակիցներն են, բայց հեշտությամբ զանազանվում են նյունիսկ արտաքինով։ Արջնագռավը խոշոր թռչուն է։ Նրա մարմնի երկարությունը մինչև 66 սմ է։ Փետուրները խիտ են, փայլուն ու սև։ Արջագռավն ամենակեր է, ուտում է մրգեր, հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն, ավերում նաև բներ՝ գողանալով, նույնիսկ, խոշոր որորների ձվերն ու ձագերին։
Ոչնչացնում է փոքրիկ նապաստակներին և որոշ կրծողների, չի խորշում նաև լեշից: Ունի սուր լսողություն և տեսողություն: Կարողանում է ապրել թե՛ հյուսիսում ու արևադարձային գոտիներում և թե՛ անապատներում ու ավելի քան 4 հազար մետր բարձրությամբ խստաշունչ լեռներում: Արաբներն այդ թռչնին անմահ էին համարում: Առհասարակ, հնում կարծում էին, թե արջնագռավը երեք հարյուր տարի է ապրում: Իրականում նրա կյանքը տևում է 70-75 տարի: Ողջ կյանքում արջնագռավներն ապրում են համերաշխ զույգերով և միևնույն տեղում: Միայն թե հաճախակի նոր բույն են հյուսում հնի մոտակայքում: Այդ կերպ նրանք ազատվում են տարբեր մակաբույծներից, որ բազմանում են նրանց փափուկ ու տաք բներում: Արջնագռավներն շատ զգուշավոր են և հեռու են մնում մարդկանցից: Արջնագռավներին կարելի է խոսել սովորեցնել: Դա, անշուշտ, ոչ թե իմաստավորված խոսք է, այլ նմանակում: Նրանք շատ լավ կարողանում են օտարներից զանազանել իրենց մարդկանց ու կենդանիներին: Այս թռչունները շատ են սիրում նաև փայլուն իրեր գողանալ: Արջնագռավն իսկական սանիտար է. որսում է կրծողների, ոչնչացնում լեշն ու հիվանդ, սատկող կենդանիներին: Ցավոք, նա հազվագյուտ թռչուն է դարձել, Եվրոպայի շատ վայրերում արջնագռավը լրիվ ոչնչացել է: Այժմ նա պահպանության տակ է առնված:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագռավներ» էջից