«Ջանեթ Ջեքսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 136.
 
Time ամսագրում գրեց, որ այդ պատահարը դարձավ TiVo-ով ամենաշատ վերանայված պահը, իսկ [[Forbes]] ամսագրի տվյալներով այդ պատահարը ստիպեց 35,000 մարդու բաժանորդագրվել TiVo ծառայությանը։
 
Ավելի ուշ Ջանեթը մտավ [[Գինեսի ռեկորդների գիրք]] իբրև «Ամենացանկալին համացանցի ողջ պատմության ընթացքում» և «Ամենացանկալի նորություն»: CBS, NFL և MTV ալիքները, որոնք էլ հանդիասանում էին ընդմիջումների պրոդյուսերները հայտնեցին իրենց անտեղեկության մասին և հրաժարվեցին որևէ պատասխանատվություն կրել։ Սակայն հանրային կապի հանձնաժողովը շարունակեց հետաքննումը և վերւնական արդյունքում այդպես էլ չկարողացավ տույժի ենթարկել CBS ալիքին։
 
Արդյունքում CBS դրեց պայման, որի կատարման արդյունքում միայն Ջեքսոնը և Թիմբերլեյքը կարող էին ելույթ ունենալ [[Գրեմմի]]ին, այն է, որ արտիստները հանրային կերպով ներողություն խնդրեին ալիքից, և չփորձեին որևէ պատրվակ առաջ բերել՝ հագուստի անսարքություն։ Թիմբերլեյքը պայմանը կատարեց, սակայն Ջեքսոնը հրաժարվեց։ Արդյունքում Ջերմեն Դյուպրին հրաժարվեց Գրեմմիի իր հանձնաժողովի աթոռից, բացի այդ, այս դրվակը խափանեց Ջանեթի պլանները նկարահանվելու երգչուհի Լինո Հորնի ինքնակեսագրական ֆիլմում ABC-TV ալիքի համար, Հորնը դժգոհ էր Սուպեր Բոուլի դեպքից և պահանջում էր որպեսզի ալիքը ազատի Ջանեթին, սակայն երգչուհու ներկայացուցիչները մատնանշեցին, որ նա իմ կամքով է հեռացել։