«Շենիկցի Մանուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1907 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ ԺազմականՌազմական գործիչ}}
'''Շենիկցի Մանուկ''', ծնվել է [[Սասուն]]ի [[Շենիկ]] գյուղում։ Եղել է ունևոր, ապահովված ընտանիքից, սակայն դեռ պատանի հասակից հորեղբոր որդիների՝ Ղազարի, Չոլոյի հետ մտել է [[Շենիկցի Գրգո]]յի խմբի մեջ և մասնակցել [[Օսմանյան կառավարություն|Օսմանյան կառավարության]] դեմ վերջինիս գլխավորած կռիվներին։ [[Սասունի հերոսամարտ (1894)|1894 թ․ Սասունի ապստամբության]] պարտությունից հետո ապաստանել է լեռներում, սակայն ներումից հետո վերադարձել է գյուղ և ապրել շինականի կյանքով։ [[Աղբյուր Սերոբ]]ի Սասուն ժամանելուց հետո մտել է նրա խմբի մեջ։ Երբ 1899 թ․խաբեությամբ սպանվում է Աղբյուր Սերոբը, պարզվում է, որ դավաճաններից մեկն էլ Մանուկի ազգականն է։ Մանուկը [[Չոլո]]յի, Ղազարի հետ հաշվեհարդար է տեսնում դավաճանի հետ՝ սպանելով նրան։ Այդ դեպքից հետո Մանուկը դառնում է երդվյալ ֆիդայի և մտնում [[Սպաղանաց Մակար]]ի խմբի մեջ։ Մանուկը ֆիդայական շարժման ամենափորձառու և ամենանվիրված դեմքերից էր։ Ավելի քան 20 տարվա մաքառման ընթացքում մեծ անուն է վաստակել հատկապես Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ [[Բշարե Խալիլ]]ի գլխատման, Գյուղաշենի, Բերդակի Գոմերի, Կարավուի, Խարսի կռիվներին մասնակցելու համար։ Սասունի 1904 թ․ ապստամբության ժամանակ ղեկավարել է Շենիկի ուժերը, որտեղ նույնպես աչքի է ընկել խիզախությամբ։ Երբ 1905 թ․որոշվեց ֆիդայիներին հեռացնել Սասունից, Մանուկը չհեռացավ․ նա մնաց Սպաղանաց Մակարի հետ և շարունակեց պայքարել իշխանությունների դեմ։ Մակարը դարձավ Մանուկի կուռքը, որի հետ նա զոհվեց 1907 թ․ Փեթարի կռվում [[Գևորգ Չաուշ]]ի կնոջը և որդուն փրկելիս։