«Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա''', պատերազմող կողմերի օդուժը, որը կիրառվել է Առաջին հա...»:
(Տարբերություն չկա)

22:10, 30 Ապրիլի 2017-ի տարբերակ

Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա, պատերազմող կողմերի օդուժը, որը կիրառվել է պատերազմի ողջ ընթացքում և բոլոր ճակատներում:

Կիրառման նպատակը

Առաջին համաշխարհային պատերազմում ավիացիան օգտագործվում էր երեք նպատակով՝ հետախուզություն, ռմբակոծության և հակառակորդի ավիացիայի ոչնչացման համար: Ռազմական գործողությունների ընթացքում, հակամարտող կողմերին հաջողվեց իրականացնել իրենց նպատակները:

Գլխավոր հակամարտող կողմերի ավիացիան

Գերմանական զինված ուժերի ավիացիան

Առաջին աշխարհամարտի սկզբին Գերմանիայի զինված ուժերի ավիացիան համալրվածությամբ աշխարհում երկրորդն էր՝ 220-230 հազար ինքնաթիռով: Սակայն հարկ է նշել, որ ինքնաթիռները հնացած «Տաուբե» մակնիշի էին, որոնք հիմնականում փոխադրամիջոց էին ծառայում: Պատերազմի ընթացքում գերմանացիները մեծ ուշադրություն էին դարձնում իրենց ավիացիայի զարգացմանը: Նրանք, նոր տեխնիկական նորարարություններ ներմուծելով ավիացիայի ոլորտ, ձգտում էին ապահովել գերակայությունը օդում և 1915 թվականի ամռանից մինչև 1916 թ. պահպանում էին երկնքում բացարձակ առավելություն:
Մեծ ուշադրություն էր դարձվում հակառակորդի ստրատեգիական կետերի ռմբակոծմանը: Գերմանիան առաջին երկիրն էր, որ օգտագործեց օդուժը որպեսզի հարված հասցնի հակառակորդի ստրատեգիական հենակետերին (արտադրամասեր, բնակավայրեր, նավահանգիստներ): 1914 թվականից գերմանական օդուժը հարվածներ էր հասցնում Ֆրանսիայի, Միացյալ թագավորության և Ռուսաստանի թիկունքին: