«Ֆերմենտի ակտիվ կենտրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Կենսաբանություն-անավարտ}} '''Ակտիվ կենտրոն''' է կոչվում ֆերմենտի այն մասը, ուր միանում են [[սուբստրա...
(Տարբերություն չկա)

13:31, 14 Հուլիսի 2011-ի տարբերակ


Ակտիվ կենտրոն է կոչվում ֆերմենտի այն մասը, ուր միանում են սուբստրատները, որպեսզի ներգրավվեն քիմիական ռեակցիայի մեջ։

“ճկվող բանալու” մոդելը, համաձայն որի սուբստրատների ձևից կախված փոխվելու է նաև ակտիվ կենտրոնի ձևը

Կապման մեխանիզմները

Գոյություն ունի ֆերմենտների գործունեության մեխանիզմը նկարագրող երկու մոդել. մեկը “կողպեքի և բանալու” (lock and key model) մոդելն է, և մյուսը՝ “հարմարեցվող կողպեքի” (induced fit) մոդելը։

  • Համաձայն առաջինի, ֆերմենտի ակտիվ կենտրոնը կատարելապես համապատասխանում է այն հատուկ սուբստրատին, որը պետք է կապնվի նրա հետ, և այդ պատճաչով հետագա փոփոխություններ հարկավոր չեն։
  • Հարմարեցվող կողպեքի մոդելը “կողպեքի և բանալու” մոդելի ավելի բարդեցված ձևն է։ Այն ենթադրում է, որ ակտիվ կենտրոնն ավելի ճկուն կառուցվածքային միավոր է, և որ յուրահատուկ մնացորդային տարրերի (residues) ներկայությունն այնտեղ (որոնցից են, օր. ամինաթթուները) դրդելու է ֆերմենտին հաջողությամբ որոշել ճիշտ սուբստրատը, որից հետո հնարավոր է որոշակի կազմային փոփոխություններ տեղի ունենան, երբ սուբստրատը կապնվի կենտրոնի հետ։

Տես նաև