«Կոտորակ (մաթեմատիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
=== Կոտորակների ընդհանուր հայտարարի բերում ===
Տարբեր հայտարարներով կոտորակների գումարման և հանման համար անհրաժեշտ է՝
* գտնել այդ կոտորակների հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկը: Երկու թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար անհրաժեշտ է այդ թվերը ներկայացնել պարզ արտադրիչների տեսքով, ապա գտնել այդ երկու թվերի բոլոր պարզ արտադրիչների արտադրյալը՝ դրանում չներառելով այն արտադրիչները, որոնք արդեն առկա են մյուս թվի պարզ արտադրիչների շարքում: Օրինակ՝ 12 և 15 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար դիտարկենք 12-ի և 15-ի պարզ արտադրիչները: 12<math>=</math>2<math>\times</math>2<math>\times</math>3, 15<math>=</math>3<math>\times</math>5 12-ի և 15 -ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը կլինի՝ 2<math>\times</math>2<math>\times</math>3<math>\times</math>5<math>=</math>60
 
* Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը բաժանել այդ կոտորակների հայտարարներին, որի արդյուքնումարդյունքում յուրաքանչյուր կոտորակի համար կստանանք ''լրացուցիչ արտադրիչը:''
* Լրացուցիչ արտադրիչի արժեքով բազմապատկում ենք և՛ համարիչը, և՛ հայտարարը, որից հետո հայտարարներում պետք է ստացվի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, այսինքն՝ այդ երկու կոտորակները այս գործողություններից հետո կունենան միևնույն հայտարարը, որից հետո կարող ենք կատարել հանում կամ գումարում: Օրինակ՝ <math>\tfrac{5}{12}</math>+<math>\tfrac{7}{15}</math> գտնելու համար կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի: 12-ի և 15-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ինչպես վերը ներկայացվեց 60-ն է, հետևաբար 60-ը բաժանենք նախ 12, ապա 15 և գտնենք ամեն կոտորակի լրացուցիչ արտադրիչը: 60<math>\div</math>12<math>=</math>5, 60<math>\div</math>15<math>=</math>4 Առաջին կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկում ենք 5-ով, իսկ երկրորդ կոտորակի համարիչն ու հայտարարը՝ 4-ով, որից հետո կատարում ենք համարիչների գումարում կամ հանում:
 
<math>\tfrac{5\times5}{12\times5}</math>+<math>\tfrac{7\times4}{15\times4}</math><math>=</math><math>\tfrac{25}{60}</math>+<math>\tfrac{28}{60}</math><math>=</math><math>\tfrac{25+28}{60}</math><math>=</math><math>\tfrac{53}{60}</math>
 
== Խառը թվերի համեմատում ==
Ինչպես ցանկացած երկու թիվ, այնպես էլ խառը թվերը կարելի է համեմատել և կատարել գործողոություններ: Խառը թվերի համեմատման համար համեմատում ենք ամբողջ և կոտորակային մասերը: Մեծ է այն թիվը, որի ամբողջ մասըմասն ավելի մեծ է: Եթե ամբողջ մասերը հավասար են, ապա համեմատվում են կոտորակային մասերը: Կոտորակային մասերի համեմատման ժամանակ ուշադրություն է դարձվում կոտորակների հայտարարներին: Եթե դրանք տարբեր թվեր են, ապա անհրաժեշտ է կոտորակները բերել ընդհանուր հայտարարի, ապա համեմատել կոտորակների համարիչները:
 
== Թվաբանական գործողություններ խառը թվերով ==
40

edits