«Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե''', արտակարգ մարմին, գործել է Պետրոխորհուրդ|Պետրո...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե''', արտակարգ մարմին, գործել է [[Պետրոխորհուրդ|Պետրոխորհրդի]] և բոլշևիկյան կառավարության ժամանակ՝ 1918 թ. փետրվարի 21-ից մինչև մարտ: Կոմիտեն կազմավորվեց այն ժամանակ, երբ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ընթացքում [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] ղեկավարությունը խախտեց զինադադարը և հարձակում սկսեց ռուսական բանակի [[Հյուսիսային ճակատ (Առաջին համաշխարհային պատերազմ)|Հյուսիսային ճակատի]] ուղղությամբ: Կոմիտեն գտնվում էր [[Պետրոգրադ|Պետրոգրադում]] Սմոլնյան ինստիտուտի շենքում: Կոմիտեն կազմված էր Բյուրոյից և կոմիտեի անդամներից: Կոմիտեի նախագահն էր [[Գ. Ե. Զինովև|Գ. Ե. Զինովևը]], քարտուղարը՝ [[Ս. Ի. Գուսև|Ս. Ի. Գուսևը]]: Կոմիտեն դադարեցրել է իր գոյությունը [[Բրեստ-Լիտովսկի պայմանագիր|Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագրի]] ստորագրումից հետո:
 
== Պատմություն ==
1918 թ. հունվարի 28-ին խորհրդային պատվիրակությունը [[Լև Տրոցկի|Լ. Դ. Տրոցկու]] գլխավորությամբ, «դադարեցնում ենք պատերազմը, զորացնում ենք բանակը, սակայն խաղաղություն չենք ստորագորում» կարգախոսով ընդհատեց բանակցությունները Բրեստ-Լիտովսկում: Դրան ի պատասխան գերմանական զորքերը ամբողջ ճակատով հարձակման անցան: Փետրվարի 21-ին գերմանական զորքերը պաշարեցին Պսկովը, Պետրոգրադը և Պետրոգրադի ռազմական շրջանը: Նույն օրը Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրապարակեց «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» դեկրետը<ref>{{Cite web|url=http://www.hist.msu.ru/ER/Etext/DEKRET/opasnost.htm|title=Социалистическое отечество в опасности!|website=www.hist.msu.ru|accessdate=2017-04-29}}</ref>: Կոմիտեն սուղ ժամանակահատվածում կազմակերպեց Կարմիր գվարդիայի ջոկատների ստեղծումը, Կարմիր բանակի զորամասերի և հեղափոխական զինվորների ինքնապաշտպանական դրուժինաները (գնդերը): Հրամանների կատարման համար Կոմիտեի ղեկավարությունը Հյուսիսային ճակատի շատ վայրեր ուղարկում էր կոմիսարների:
 
== Կոմիտեի կազմը ==
[[Ե. Գ.. Զինովև]] - նախագահ
 
[[Ս. Ի. Գուսև]] - քարտուղար
 
=== Կոմիտեի Բյուրոյի անդամներ ===
* [[Յակով Սվերդլով|Յ. Մ. Սվերդլով]] - Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ
* [[Վ. Դ. Բոնչ-Բրուևիչ]] - ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի գործերի ղեկավար
* [[Կ. Ս. Երեմև]] - Պետրոգրադի ռազմական շրջանի զորքերի հրամանատար
* [[Ն. Վ. Կրիլենկո]] - ենթասպա
* [[Ն. Պ. Կոմարով]] - Պետերոգրադի հեղափոխական ռազմական տրիբունալի պատգամավոր
* [[Մ. Մ. Լաշևիչ]] - Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության անդամ
* [[Կ. Ա. Մեխոնոշին]] - ՌԽՖՍ Ռազմական գործերի Ժողովրդական կոմիսարիատի կոլեգիայի անդամ
* [[Ն. Ի. Պոդվոյսկի]] - ՌԽՖՍ Ռազմական գործերի Ժողովրդական կոմիսար
* [[Մ. Ա. Սպիրիդոնովա]] - Ձախ Էսեռների կուսակցության Կոնտրոնական կոմիտեի անդամ
* [[Մ. Ս. Ուրիցկի]] - Պետրոգրադի ռազմական շրջանի
* [[Յ. Մ. Ֆիշման]] - Ռուս հեղափոխական, քաղաքական գործիչ
* [[Մ. Ա. Լևին]] - էսեռական
* [[Վ. Մ. Սմիրնով]] - ՌԽՖՍՀ Առևտրի և արդյունաբերության ժողկոմխոր
 
=== Կոմիտեի անդամներ ===
* [[Գ. Ի. Բոկիի]] - Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ
* [[Վ. Ի. Զոֆ]] - Պետրոխորհրդի անդամ
* [[Մ. Դ. Բոնչ-Բուրևիչ]] - Գեներալ մայոր