«Իգուասու (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3917 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
}}
 
Իգուասու ջրվեժը գտնվում է Արգենտինայի Միսիոնես նահանգի և Բրազիլիայի Պարանա նահանգի սահմանին: Այն լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժն է: Ջրվեժը գետը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին Իգուասու: Իգուասու գետը սկիզբ է առնում Կուրիտիբա քաղաքի մոտ: Գետի հունի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում, սակայն ջրվեժի մեծ մասը Արգենտինայի տարածքում է:  
'''Իգուասու''', [[ջրվեժ]] [[Իգուասու (գետ)|Իգուասու]] գետի վրա։ Գտնվում է [[Արգենտինա]]յի և [[Բրազիլիա]]յի սահմանը կազմող հատվածում՝ [[Պարանա (գետ)|Պարանա]] գետին նրա միախառնվելու տեղից 26 կմ հեռու։ Անկման ընդհանուր բարձրությունը 72 մ է։<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>
 
«Իգուասու» անունը ծագել է տուպի-գուարանի լեզվից: Այն նշանակում է ջուր: Համաձայն լեգենդի մի աստված պատրաստվում էր ամուսնանալ Նաիպի անունով մի գեղեցիկ կնոջ հետ, ով իր մահկանացու սիրեցյալի՝ Տարոբայի հետ մակույկով փախչում է: Կատաղությունից աստված գետը մասնատում է՝ ստեղծելով ջրվեժներ, և սիրեցյալներին դատապարտում է հավերժ անկման: Ջրվեժն առաջին անգամ հայտնաբերել է իսպանացի նվաճող Ալվար Նունես Կաբեսա դե Վական 1541 թվականին:
 
== Աշխարհագրական դիրք ==
Իգուասու ջրվեժը գտնվում է այն վայրում, որտեղ Իգուասու գետը Պարանա բարձրավանդակի վրայից 23 կմ բարձրությունից կտրուկ թափվում է Պարանա գետի վրա: Բազմաթիվ կղզիներ ջրվեժը բաժանում են մանր ջրվեժների, որոնց թիվը տատանվում է 150-300-ի սահմանում: Գետի հոսքի գրեթե կեսը թափվում է «Սատանայի կոկորդ» կոչվող նեղ անդունդի մեջ: «Սատանայի կոկորդ»-ը Ս- աձև տեսք ունի: Փոքր ջրվեժներից որոշներին տրվել են տեղանուններ, ինչպես օրինակ՝ Սան Մարտինի ջրվեժ, Բոսսետտի ջրվեժ և այլն:
 
== Արգենտինայի և Բրազիլիայի միջև ջրվեժի բաշխումը ==
Բրազիլիայի և Արգենտինայի միջև սահմանը անցնում է «Սատանայի կոկորդ» կոչվող անդունդով: Աջ կողմում՝ Բրազիլիայի սահմանի վրա է գտնվում ջրվեժի մոտ 20%-ը, իսկ ձախ կողմը՝ ջրվեժի մոտ 80% - ը գտնվում է Արգենտինայի տարածքում:
 
== Զբոսաշրջություն ==
Իգուասու ջրվեժի մոտակայքում գտնվում են 2 խոշոր օդանավակայաններ՝ Արգենտինայի Կատարաս դել Իգուասու միջազգային օդանավակայանը և Ֆոս դու Իգուասու միջազգային օդանավակայանը: Արգենտինայի օդանավակայանը գտնվում է Իգուասու քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա, բայց ջրվեժի մոտ գտնվող հյուրանոցներին ավելի մոտ է, քան Բրազիլական կողմը: Օդանավակայանում տաքսու և ավտոբուսի ծառայություններ կան: Բրազիլիայի օդանավակայանը գտնվում է Բրազիլիայի, ջրվեժի և Ֆոս դու Իգուասու օդանավակայանի միջև:
 
== Հասանելիություն ==
Ջրվեժ կարելի է հասնել 2 քաղաքների միջոցով, որոնք գտնվում են ջրվեժի երկու կողմերում: Այդ քաղաքներն են Պուերտո Իգուասուն Արգենտինայում և Ֆոս դու Իգուասուն Բրազիլիայում: Ջրվեժը կիսվում է Բրազիլիայի և Արգենտինայի ազգային պարկերի միջև: Այդ երկու պարկերը [[ՅՈւՆԵՍԿՈ|ՅՈՒՆԵՍԿՈ]]-ի համաշխարհային ժառանգության մաս են դարձել համապատասխանաբար 1984 և 1987 թվականներին:
 
Բրազիլիայում ազգային պարկ ստեղծելու նպատակն էր հետագա սերունդներին չաղճատված մի վայր թողնել և պահպանել Իգուասու ջրվեժը:
 
== Ծանոթագրություններ ==
628

edits